լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
17.05.2018 | խոսքի ազատություն

«եթե մենք բոլոր հարցերը միանգամից փորձենք լուծել, բոլոր հարցերի լուծումը միանգամից կձախողենք»

«եթե մենք բոլոր հարցերը միանգամից փորձենք լուծել, բոլոր հարցերի լուծումը միանգամից կձախողենք»
Անդրադառնալով վերջին օրերին նոր թափ առած գործադուլներին ու բողոքի ակցիաներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո հանդիպեց կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անող ցուցարարներին.

«Ես ոչ մի սաբոտաժի տարր չեմ տեսնում, և սաբոտաժ չի կարող լինել: Բոլորս պաուզայի կարիք ունենք, որպեսզի հանգիստ պայմաններում հարցերը դասավորենք և հերթով զբաղվենք դրանց լուծմամբ: Իհարկե, այս տեսարանն անընդհատ եղել է, բոլոր կառավարության նիստերին: Մյուս ակցիաները էլի ժամանակ առ ժամանակ եղել են, բայց մենք գիտենք նաև, որ ճնշումների մեխանիզմների գործադրմամբ շատ տեղերում զսպվել են և փակվել են այդ ակցիաները: Հիմա, բնականաբար, այդ ճնշումների մեխանիզմները չկան, և մարդիկ ազատ արտահայտվելու իրենց հնարավորությունից օգտվում են: Մարդիկ պետք է հասկանան, որ բոլոր հարցերը միանգամից լուծելու տրամաբանություն չի կարող գործել, որովհետև եթե մենք բոլոր հարցերը միանգամից փորձենք լուծենք, բոլոր հարցերի լուծումը միանգամից կձախողենք», ասաց Փաշինյանը:
719
Print
խոսքի ազատություն
Անողոք գիլյոտին 27.07.2018 | խոսքի ազատություն

Անողոք գիլյոտին

Աղոթելով անձրևին, պատրաստ եղիր քայլել ջրափոսերի միջով  

Կյանքի իմաստնություն  

Հեղափոխական իշխանությունների բարձր բարոյական լ

Հայաստանը ձևավորել է անհրաժեշտ քաղաքական կամքը 28.06.2018 | խոսքի ազատություն

Հայաստանը ձևավորել է անհրաժեշտ քաղաքական կամքը

Հայաստան - Եվրամիություն հարաբերությունները երբեք այսքան դրական ու հեռանկարային չեն եղել, ինչպես այսօր։ Սրանում իր անուրանալի ներդրումն ունի Պյոտր Սվիտալսկին, որը մեզ ներկայանում է ոչ միայն որպես Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան, այլև բարձր արժեքներ կրող ու տարածող գործիչ։ 
«Ես վստահ եմ, որ որևէ բացահայտում չի լինի». Երևանի նոր ոստիկանապետը՝ լրագրողին ապտակելու մասին 26.06.2018 | խոսքի ազատություն

«Ես վստահ եմ, որ որևէ բացահայտում չի լինի». Երևանի նոր ոստիկանապետը՝ լրագրողին ապտակելու մասին

«Ես պնդում եմ, որ Երևանի նորանշանակ ոստիկանապետ Արտակ Պողոսյանը ոչ միայն իմ հանդեպ բռնություն է գործադրել, այլև վերահսկել է հանցագործությունների մի ամբողջ փաթեթ, որը տեղի է ունեցել Կենտրոնի ոստիկանությունում, երբ նա Կենտրոնի ոստիկանապետն էր»,- այսօր Forrights.am-ի հետ զրույցում ասաց 

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: