լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
7.05.2018 | խոսքի ազատություն

Անդրիաս Ղուկասյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց

Անդրիաս Ղուկասյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց
Ընդդիմադիր գործիչ Անդրիաս Ղուկասյանն այսօր ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը բավարարեց Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի միջնորդությունը` կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու մասին: Խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը` չհեռանալու մասին: 

Անդրիաս Ղուկասյանը կալանքի տակ էր շուրջ երկու տարի: Նրա գործով դատական նիստերն անց էին կացվում էական խախտումներով և իրավունքների կոպիտ ոտնահարումներով: Հատկանշական է, որ այսօրվա դատական նիստին ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Եվրամիությունը մշտապես հետևում էր Ղուկասյանի գործով դատական նիստերին:  

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաև փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած , ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել և խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
641
Print
խոսքի ազատություն
«Առողջականս լավ է, տրամադրությունս՝ հրաշալի». հացադուլի 24-րդ օրը 17.05.2018 | խոսքի ազատություն

«Առողջականս լավ է, տրամադրությունս՝ հրաշալի». հացադուլի 24-րդ օրը

«Առողջականս լավ է, տրամադրությունս՝ հրաշալի»,- այսպես նկարագրեց իրեն՝ շուրջ 24 օր հացադուլի մեջ գտնվող «Հիմադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը: Վերջինս նշեց, որ գտնվում է բժշկական շուրջօրյա վերահսկողության ներքո, որևէ առողջական խնդիր կամ բողոք չունի: Չուգասզյանը ներողություն

Հայ ժողովուրդը պետք է կարողանա պաշտպանել սեփական նվաճումները 17.05.2018 | խոսքի ազատություն

Հայ ժողովուրդը պետք է կարողանա պաշտպանել սեփական նվաճումները

Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի կոչը Վարդաշեն ՔԿՀ-ից․ «Չնայած նրան, որ ես և Նիկոլ Փաշինյանն ունենք գաղափարական և մոտեցումային տարբերություններ կապված Հայաստանի արտաքին ուղղվածության հետ, այնուամենայնիվ, հարկ եմ համարում՝ չհավակնելով դիմել ողջ ժողովրդին, դիմել իմ բոլոր համախոհներին և բոլ

«եթե մենք բոլոր հարցերը միանգամից փորձենք լուծել, բոլոր հարցերի լուծումը միանգամից կձախողենք» 17.05.2018 | խոսքի ազատություն

«եթե մենք բոլոր հարցերը միանգամից փորձենք լուծել, բոլոր հարցերի լուծումը միանգամից կձախողենք»

Անդրադառնալով վերջին օրերին նոր թափ առած գործադուլներին ու բողոքի ակցիաներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո հանդիպեց կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անող ցուցարարներին.

«Ես ոչ մի սաբոտաժի տարր չեմ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: