լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
3.05.2018 | խոսքի ազատություն

Փաստաբանները պահանջում են ՀՔԾ պետի հրաժարականը

Փաստաբանները պահանջում են  ՀՔԾ  պետի հրաժարականը
Փաստաբաններ Հայարփի Սարգսյանը և Արա Ղարագյոզյանը վաղ առավոտյան պաստառներով եկել էին Հատուկ քննչական ծառայության շենքի մոտ և պահանջում էին կառույցի պետի՝ Վահրամ Շահինյանի հրաժարականը: 

Վերջիններս պատճառաբանում էին,  որ այսքան տարիներ կառույցը ղեկավարելով, նրանից որևէ արդյունավետ քննություն ՀՔԾ-ից չեն տեսել. 

«Հատուկ քննչական ծառայության գործառույթի մեջ է մտնում զբաղվել այն գործերով, որոնք առնչվում են ընտրությունների ժամանակ տեղի ունեցած իրավախախտումների, խաղաղ հավաքների ժամանակ քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունների և այլ կարևորագույն գործերի քննությամբ, որոնք, սակայն մինչև օրս այդպես էլ չեն բացահայտվում, որևէ մեկը չի ենթարկվում պատասխանատվության, ինչը խրախուսում է այդպիսի իրավախախտումների շարունակականությունը և անպատժելիությունը: Եթե ՀՔԾ պետն այս ամենը չի կարողանում վերահսկել, ապա անհապաղ պետք է հրաժարական տա»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Հայարփի Սարգսյանը:

2015թ. սկսված ցանկացած խաղաղ հավաքն ուղեկցվել է բռնությամբ. մեծ թվով ոստիկանական ուժերի կուտակում, բռնի գործողություններ, բերման ենթարկված քաղաքացիներին և, իհարկե, հատուկ միջոցների կիրառում: «Էլեկտրիկ Երևան»-ի ցույցերին Ոստիկանական զորքերի կողմից օգտագործվեց ջրցան մեքենա, ինչի պատճառով տուժեցին ոչ միայն խաղաղ ցուցարարները, այլև այդ ամենը լուսաբանող լրագրողները: Դեպքի առթիվ հարուցվեցին քրեական գործեր, որոնք մինչև օրս օդում կախված են. 

 «Հարուցված քրեական գործերի շրջանակներում պարզվեց, որ ջրցան մեքենան խափանված է եղել, ուստի դրանով է պայմանավորված եղել ջրի ուժեղ շիթը, այնինչ  այդ հանգամանքը որևէ կերպ չի արդարացնում իրենց գործողությունները: Բացի դրանից, խաղաղ ցուցարարների նկատմամբ քաղաքացիական հագուստով ոստիկանական անձիք բռնի ուժ են կիրառել, որոնց մասով ևս առկա են ապացույցները, սակայն 3 տարի անց էլ որևէ արդյունքի չենք հասել»,- հայտարարեց փաստաբան Սարգսյանը:  

Ընդամենը օրեր առաջ՝ խաղաղ հավաքների ժամանակ, օրական մոտ 100 քաղաքացի էր բերման ենթարկվում, որոնք օրենքով սահմանված 3 ժամից ավել պահվելով ոստիկանական բաժանմունքներում, ազատ էին արձակվում փաստաբանների միջամտությունից հետո միայն, ցուցարարների մի մասն էլ՝ ենթարկվում վարճական տուգանքի: Forrights-ի հետ զրույցում, Արա Ղարագյոզյանն անդրադարձավ այս դեպքերին, նշելով, որ ՀՔԾ պետի հրաժարականի ակցիան ուղղված է նմանատիպ գործերի կոծկման փաստին. 

«Վերջերս հարուցված քրեական գործով 2 անձ՝ Տիգրան Մազմանյանն ու Դավիթ Սանասարյանն ապօրինի կալանավորվեցին: Չնայած այն հանգամանքին, որ քաղաքական որոշումից հետո նրանք ազատ արձակվեցին, մինչ օրս նրանց դեմ կա «Զանգվածային անկարգություն կատարել»-ու մեղադրանքը: Ոստիկանները ծեծում-ջարդում են՝ չկա մեղադրանք, իսկ այն մարդիկ, որոնք իրենց խոսքի ազատությունն են իրականացնում, հետապնդվում են Հատուկ քննչական ծառայության կողմից…Արդա՞ր է»,- իր խոսքն ավարտեց փաստաբանը:             

Ռոզա Վարդանյան 
6735
Print
խոսքի ազատություն
Անողոք գիլյոտին 27.07.2018 | խոսքի ազատություն

Անողոք գիլյոտին

Աղոթելով անձրևին, պատրաստ եղիր քայլել ջրափոսերի միջով  

Կյանքի իմաստնություն  

Հեղափոխական իշխանությունների բարձր բարոյական լ

Հայաստանը ձևավորել է անհրաժեշտ քաղաքական կամքը 28.06.2018 | խոսքի ազատություն

Հայաստանը ձևավորել է անհրաժեշտ քաղաքական կամքը

Հայաստան - Եվրամիություն հարաբերությունները երբեք այսքան դրական ու հեռանկարային չեն եղել, ինչպես այսօր։ Սրանում իր անուրանալի ներդրումն ունի Պյոտր Սվիտալսկին, որը մեզ ներկայանում է ոչ միայն որպես Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան, այլև բարձր արժեքներ կրող ու տարածող գործիչ։ 
«Ես վստահ եմ, որ որևէ բացահայտում չի լինի». Երևանի նոր ոստիկանապետը՝ լրագրողին ապտակելու մասին 26.06.2018 | խոսքի ազատություն

«Ես վստահ եմ, որ որևէ բացահայտում չի լինի». Երևանի նոր ոստիկանապետը՝ լրագրողին ապտակելու մասին

«Ես պնդում եմ, որ Երևանի նորանշանակ ոստիկանապետ Արտակ Պողոսյանը ոչ միայն իմ հանդեպ բռնություն է գործադրել, այլև վերահսկել է հանցագործությունների մի ամբողջ փաթեթ, որը տեղի է ունեցել Կենտրոնի ոստիկանությունում, երբ նա Կենտրոնի ոստիկանապետն էր»,- այսօր Forrights.am-ի հետ զրույցում ասաց 

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: