լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
2.05.2018 | խոսքի ազատություն

Եվրոպական միությունը վճռական կերպով կշարունակի պաշտպանել եւ խթանել խոսքի և ազատ արտահայտման ազատությունը

Եվրոպական միությունը վճռական կերպով կշարունակի պաշտպանել եւ խթանել խոսքի և ազատ արտահայտման ազատությունը
Մենք այսօր նշում ենք Մամուլի ազատության համաշխարհային օրը լրագրության համար բարդ համատեքստում:  Ամբողջ աշխարհում արտահայտման  ազատությունը եւ մամուլի ազատությունը գտնվում են սպառնալիքի տակ: ԶԼՄ-ների եւ լրագրողների նկատմամբ իրականացվող հարձակումներն ուղղված են ընդդեմ ժողովրդավարության եւ դեմ են բոլորիս ազատությանը: 

Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Եվրոպացի եւ աշխարհի բոլոր երկրների լրագրողներին, ովքեր իրենց կյանքն են զոհել մասնագիտական աշխատանք իրականացնելիս:  Մենք կոչ ենք անում բոլոր պետություններին դատապարտել  բռնությունը լրագրողների նկատմամբ, միջոցներ ձեռնարկել լրագրողների՝ հատկապես կին լրագրողների անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ, ինչպես նաեւ արժանի պատասխանատվության ենթարկել նման բռնության պատվիրատուներին եւ իրականացնողներին:  

ԵՄ հիմնարար իրավունքների կանոնադրությամբ ամրագրված՝ Եվրամիության հիմքում են այնպիսի արժեքներ ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը,  ինչպես նաեւ ազատ եւ բազմակարծ լրատվամիջոցները:  Լավ կառավարման, թափանցիկության եւ հաշվետվողականության խթանման գործում ծայրաստիճան կարեւոր է մամուլի ազատությունը: 

Անկախ լրագրության դերը կարեւոր է, որպեսզի պետությունները հաշվետու լինեն եւ վերահսկեն ժողովրդավարական գործընթացները: Ազատ, բազմաշերտ եւ անկախ առցանց եւ ցանցից դուրս մամուլը բազմակարծիք եւ բաց հասարակության հիմնաքարն է եւ մեծ պատասխանատվություն են կրում հասարակությանը ստուգված եւ ճշգրիտ տեղեկատվության  տարածումը երաշխավորելու հարցում:   

Ազատ արտահայտման հարգանքն ամրագրված է ԵՄ բոլոր քաղաքական փաստաթղթերում եւ զարգացման ծրագրերում: ԵՄ օրենսդրությունը, քաղաքականությունը եւ գործիքները մշակվել են ամրապնդելու լրատվամիջոցների ազատությունը Միության ներսում եւ բարձրացնելու առցանց տեղեկատվության թափանցիկությունը, արժանահավատությունը եւ բազմազանությունը:  

ԵՄ-ն կշարունակի ֆինանսավորել թիրախային ծրագրերը երրորդ երկրներում, որոնք ուղղված են  լրագրության որակի բարձրացմանը, հանրային տեղեկատվության մատչելիության եւ խոսքի ազատության ընդլայնմանը։    

Մենք կշարունակենք հետեւողականորեն դատապարտել լրագրողների նկատմամբ բռնությունները եւ , երրորդ երկրների հետ երկկողմ շփումներում, ինչպես նաեւ բազմակողմ եւ տարածաշրջանային հարթակներում հակադրվել ցանկացած օրենսդրության, կանոնակարգի կամ քաղաքական ճնշման, որը սահմանափակում է խոսքի ազատությունը եւ որոշակի քայլեր կձեռնարկենք լրագրողների, բլոգերների դեմ հարձակումները կանխելու եւ դրանց արձագանքելու նպատակով, այդ թվում, հրատապ օգնություն տրամադրելով  բարձր ռիսկայնության գոտում հայտնված իրավապաշտպաններին՝ երբեմն նրանց փոխադրումն իրականացնելու միջոցով:  

Այսօր մենք վերահաստատում ենք, որ Եվրոպական միությունը վճռական կերպով կշարունակի պաշտպանել եւ խթանել խոսքի և ազատ արտահայտման ազատությունը, որպես բոլոր անձանց ամենուրեք իրացվելիք իրավունքներ՝ հիմնված հավասարության, ոչ խտրականության եւ համընդհանրության սկզբունքների վրա, լրատվության բոլոր միջոցներով, մեր սահմաններում և անդին. 

Ֆ.Մոգերինի      
474
Print
խոսքի ազատություն
Անողոք գիլյոտին 27.07.2018 | խոսքի ազատություն

Անողոք գիլյոտին

Աղոթելով անձրևին, պատրաստ եղիր քայլել ջրափոսերի միջով  

Կյանքի իմաստնություն  

Հեղափոխական իշխանությունների բարձր բարոյական լ

Հայաստանը ձևավորել է անհրաժեշտ քաղաքական կամքը 28.06.2018 | խոսքի ազատություն

Հայաստանը ձևավորել է անհրաժեշտ քաղաքական կամքը

Հայաստան - Եվրամիություն հարաբերությունները երբեք այսքան դրական ու հեռանկարային չեն եղել, ինչպես այսօր։ Սրանում իր անուրանալի ներդրումն ունի Պյոտր Սվիտալսկին, որը մեզ ներկայանում է ոչ միայն որպես Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան, այլև բարձր արժեքներ կրող ու տարածող գործիչ։ 
«Ես վստահ եմ, որ որևէ բացահայտում չի լինի». Երևանի նոր ոստիկանապետը՝ լրագրողին ապտակելու մասին 26.06.2018 | խոսքի ազատություն

«Ես վստահ եմ, որ որևէ բացահայտում չի լինի». Երևանի նոր ոստիկանապետը՝ լրագրողին ապտակելու մասին

«Ես պնդում եմ, որ Երևանի նորանշանակ ոստիկանապետ Արտակ Պողոսյանը ոչ միայն իմ հանդեպ բռնություն է գործադրել, այլև վերահսկել է հանցագործությունների մի ամբողջ փաթեթ, որը տեղի է ունեցել Կենտրոնի ոստիկանությունում, երբ նա Կենտրոնի ոստիկանապետն էր»,- այսօր Forrights.am-ի հետ զրույցում ասաց 

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: