լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
9.02.2018 | խոսքի ազատություն

«Մեդիալաբ»-ի գլխավոր խմբագրին սպառնացող անձի ինքնությունը պարզվել է

«Մեդիալաբ»-ի գլխավոր խմբագրին սպառնացող անձի ինքնությունը պարզվել է
«Մեդիալաբ»-ի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի նկատմամբ սպառնալիքներով գրառում կատարած անձի ինքնությունը պարզվել է, ով հրավիրվել է ոստիկանություն՝ բացատրություն տալու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Մեդիալաբ»-ի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ հրապարակումներն անմիջապես ուղարկվել են ՀՀ  ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով: Նյութեր նախապատրաստելու փուլում պարզվել է այն անձը, ով  համապատասխան գրառումներ է կատարել խմբագրի նկատմամբ: Նա հրավիրվել է ոստիկանություն, նրանից վերցվել է բացատրություն: Դրա արդյունքում նյութերում քրեական գործ հարուցելու հիմքերը բավարար համարելով՝ հսկողություն իրականացնող դատախազը այդ փաստով հարուցել է քրեական գործ: Քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե նախաքննություն իրականացնելու համար»,- նշեց ՀՀ գլխավոր դատախազը:

Նրա խոսքով` քննիչը այս քրեական գործի վարույթ կընդունի, կհրավիրի հաղորդում տված անձին, նրան կտա տուժողի կարգավիճակ և կիրականացվի օբյեկտիվ քննություն:

«Քրեական դատավարության օրենսգիրքը նյութերի նախապատրաստման համար տրամադրում է տասնօրյա ժամկետ, և այդ ժամկետում էլ կատարվել են նյութերի նախապատրաստումն ու քրեական գործի հարուցումը,- ասաց Դավթյանը:

Ավելի վաղ, ՀՀ դատախազությունը «Մեդիալաբ» կայքի խմբագրության նկատմամբ սոցիալական կայքերում հնչեցված սպառնալիքների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել էր ՀՀ ԿԱ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։
385
Print
խոսքի ազատություն
Խնդրում եմ՝ անվավեր ճանաչել քաղաքացի Կարեն Վիլհելմի Կարապետյանին Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ նշանակելու մասին Ձեր հրամանագիրը  25.04.2018 | խոսքի ազատություն

Խնդրում եմ՝ անվավեր ճանաչել քաղաքացի Կարեն Վիլհելմի Կարապետյանին Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ նշանակելու մասին Ձեր հրամանագիրը

Հայաստանի Հանրապետության նախագահ՝ պարոն Արմեն Սարգսյանին  

Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մասնագիտությամբ փաստաբան Հայկ Ռուբենի Ալումյանից   


Ոստիկանությունը սադրա՞նք է նախապատրաստում. Ինչո՞ւ են անպիտան, ժանգոտված ավտոբուսը տարել ՀՀԿ շենքի մոտ 25.04.2018 | խոսքի ազատություն

Ոստիկանությունը սադրա՞նք է նախապատրաստում. Ինչո՞ւ են անպիտան, ժանգոտված ավտոբուսը տարել ՀՀԿ շենքի մոտ

Կառավարության շենքի հետնամասում, ոստիկանության նորագույն զրահատեխնիկայով շրջապատված ՀՀԿ շենքի մոտակայքում այսօր լրագրողներն ու ցուցարարաները նկատել են պատռված նստատեղերով, անպիտան ու ժանգոտված այս ավտոբուսը:   


Դաշնակցական պատգամավորը միացավ Համաժողովրդական շարժմանը 25.04.2018 | խոսքի ազատություն

Դաշնակցական պատգամավորը միացավ Համաժողովրդական շարժմանը

Հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի պատգամավոր Սուրեն Մանուկյանը ևս միանում է համաժողովրդական շարժմանը։ Տավուշի մարզից ընտրված պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է այդ մասին։ 

«Ես՝ Սուրեն Մանուկյա

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: