լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
5.02.2018 | խոսքի ազատություն

«Մեդիալաբի» տնօրենին ուղղված սպառնալիքներն ատելության դրսևորումներ են

«Մեդիալաբի» տնօրենին ուղղված սպառնալիքներն ատելության դրսևորումներ են
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը դատապարտում է «Մեդիալաբ» կայքի գլխավոր խմբագրին ուղղված սպառանալիքները: Դեսպանատան «Թվիթերի» էջում տեղադրված հայտարարությունում նշվում է․ 

«Լրատվամիջոցների դեմ հարձակումները, օրինակ՝ վերջերս «Մեդիալաբի» տնօրենին ուղղված սպառնալիքներն ատելության դրսևորումներ են ժողովրդավարության համար կենսական մամուլի ազատության դեմ»:  

Պաշտպանության նախարարի ծաղրանկարի հրապարակումից հետո կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանին «ֆեյսբուքի» մի օգտատեր շարունակ սպառնացել է՝ հիշեցնելով ֆրանսիական երգիծական պարբերականի՝ «Շարլի Էբդոյի» հետ տեղի ունեցածը, երբ խմբագրության վրա հարձակման հետևանքով 12 մարդ էր զոհվել, ևս 10-ը վիրավորվել էին: 

«Մեդիալաբ»-ի խմբագրի դեմ սպառնալիքներն այնուհետև շարունակվել են՝ վերածվելով Մարիաննա Գրիգորյանի երեխային ուղղված հստակ ակնարկների: Այդ սպառնալիքների առնչությամբ հաղորդում էր ներկայացվել Գլխավոր դատախազություն, որտեղից տեղեկացրել էին, թե սոցիալական կայքերում հնչեցված սպառնալիքների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները դատախազությունն ուղարկել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ «ստուգողական գործողություններ կատարելու նպատակով»:  

Սպառնալիքների մասին բարձրաձայնելուց 7 օր անց անգամ հայտնի չէ՝ արդյո՞ք ոստիկանները հայտնաբերել են «ֆեյսբուքի» հիշյալ օգտատիրոջը: Մինչդեռ՝ «Մեդիալաբի» խմբագիրը պնդում է, որ իր հետ կապ հաստատած անձը սպառնալից նամակները կեղծ էջից չի ուղարկել: Լրագրողն ասում է, որ իրեն անգամ հաջողվել է պարզել նրա հեռախոսահամարը։
554
Print
խոսքի ազատություն
Ստվերային արդարադատության նոր գեներալները 22.05.2018 | խոսքի ազատություն

Ստվերային արդարադատության նոր գեներալները

Դատական համակարգում արդեն իսկ վայելում են կոնկրետ անձի ճաշակով և իրեն հարմարեցված բարձրագույն դատական խորհրդի ձևավորման դառը պտուղները։   Ազգային ժողովում Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամների և Դատավորների ընդհանուր ժողովում անցկացված վերահսկելի ընտրությունների ա

«Առողջականս լավ է, տրամադրությունս՝ հրաշալի». հացադուլի 24-րդ օրը 17.05.2018 | խոսքի ազատություն

«Առողջականս լավ է, տրամադրությունս՝ հրաշալի». հացադուլի 24-րդ օրը

«Առողջականս լավ է, տրամադրությունս՝ հրաշալի»,- այսպես նկարագրեց իրեն՝ շուրջ 24 օր հացադուլի մեջ գտնվող «Հիմադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը: Վերջինս նշեց, որ գտնվում է բժշկական շուրջօրյա վերահսկողության ներքո, որևէ առողջական խնդիր կամ բողոք չունի: Չուգասզյանը ներողություն

Հայ ժողովուրդը պետք է կարողանա պաշտպանել սեփական նվաճումները 17.05.2018 | խոսքի ազատություն

Հայ ժողովուրդը պետք է կարողանա պաշտպանել սեփական նվաճումները

Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի կոչը Վարդաշեն ՔԿՀ-ից․ «Չնայած նրան, որ ես և Նիկոլ Փաշինյանն ունենք գաղափարական և մոտեցումային տարբերություններ կապված Հայաստանի արտաքին ուղղվածության հետ, այնուամենայնիվ, հարկ եմ համարում՝ չհավակնելով դիմել ողջ ժողովրդին, դիմել իմ բոլոր համախոհներին և բոլ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: