լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
1.02.2018 | խոսքի ազատություն

Մարիաննա Գրիգորյանի և medialab.am կայքի աշխատակազմի անձնական անվտանգության հրատապ ապահովման մասին

Մարիաննա Գրիգորյանի և medialab.am կայքի աշխատակազմի անձնական անվտանգության հրատապ ապահովման մասին
Չնայած այն հանգամանքին, որ 31.01.2018թ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ՀԿ կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել medialab.am կայքի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի նկատմամբ հրապարակային հնչեցված սպառնալիքների վերաբերյալ և այդ պահանջով լրագրողական կազմակերպությունների կողմից տարածված հայտարարությանը` Հայկ Օհանյան անվանմամբ օգտատիրոջ կողմից շարունակվում են մահվան սպառնալիքները Մարիաննա Գրիգորյանի նկատմամբ: 

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` մինչ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված գործողությունների իրականացումը` պահանջում ենք իրավապահ մարմիններից, մասնավորապես` ՀՀ Ոստիկանությունից, անհապաղ անձնական անվտանգության ապահովման միջոցներ ձեռնարկել Մարիաննա Գրիգորյանի և medialab.am կայքի աշխատակազմի համար: Որն անհրաժեշտ է հնարավոր վատթարագույն հետևանքներից խուսափելու և դրանք կանխելու համար: 

Հակառակ պարագայում ողջ պատասխանատվությունը կրելու են ՀՀ իշխանությունները և իրավապահ մարմինները: 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 
1.02.2018 
371
Print
խոսքի ազատություն
Հայաստանը ձևավորել է անհրաժեշտ քաղաքական կամքը 28.06.2018 | խոսքի ազատություն

Հայաստանը ձևավորել է անհրաժեշտ քաղաքական կամքը

Հայաստան - Եվրամիություն հարաբերությունները երբեք այսքան դրական ու հեռանկարային չեն եղել, ինչպես այսօր։ Սրանում իր անուրանալի ներդրումն ունի Պյոտր Սվիտալսկին, որը մեզ ներկայանում է ոչ միայն որպես Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան, այլև բարձր արժեքներ կրող ու տարածող գործիչ։ 
«Ես վստահ եմ, որ որևէ բացահայտում չի լինի». Երևանի նոր ոստիկանապետը՝ լրագրողին ապտակելու մասին 26.06.2018 | խոսքի ազատություն

«Ես վստահ եմ, որ որևէ բացահայտում չի լինի». Երևանի նոր ոստիկանապետը՝ լրագրողին ապտակելու մասին

«Ես պնդում եմ, որ Երևանի նորանշանակ ոստիկանապետ Արտակ Պողոսյանը ոչ միայն իմ հանդեպ բռնություն է գործադրել, այլև վերահսկել է հանցագործությունների մի ամբողջ փաթեթ, որը տեղի է ունեցել Կենտրոնի ոստիկանությունում, երբ նա Կենտրոնի ոստիկանապետն էր»,- այսօր Forrights.am-ի հետ զրույցում ասաց 

Լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ մեղադրվող ոստիկանապետի լիազորությունները կասեցվել են 20.06.2018 | խոսքի ազատություն

Լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ մեղադրվող ոստիկանապետի լիազորությունները կասեցվել են

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ մեկ տարվա ընթացքում տեղի է ունեցել երեք բռնության դեպք, որոնց ժամանակ խոչընդոտվել է նրա մասնագիտական գործունեությունը և այդ դեպքերից երեքով էլ նա ճանաչվել է որպես տուժող: 
լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: