լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
31.01.2018 | խոսքի ազատություն

խմբագրին սպանդով սպառնացողը կպատժվի՞. ՀՔԱՎ-ը դիմել է գլխավոր դատախազին

խմբագրին սպանդով սպառնացողը կպատժվի՞. ՀՔԱՎ-ը դիմել է գլխավոր դատախազին
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյանն այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ «Մեդիալաբի» խմբագիր Մարիաննա Գրիգորյանի դեմ ուղղված սպառնալիքների առթիվ՝ պահանջելով բացահայտել և քրեական պատասխանատվության ենթարկել սպառնալիքների հեղինակին:   Այս մասին Forrights.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան կազմակերպության իրավաբան Անի Չատինյանը:   

Նշենք, որ օրերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Մեդիալաբ» կայքի տնօրեն և գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի հասցեին սպառնալիքներ պարունակող գրառումներ են արվել:   

«Բոշի ծաղիկներ» վերնագրված ծաղրանկարի ֆեսյբուքյան հրապարակման տակ, որը ծաղրում է դեկտեմբեր ամսին ՊՆ-ի կողմից 7 մլն դրամի ծաղիկ գնելը, օգտատեր Հայկ Բերման Օհանյան անունով մեկը գրել է. «Ձեզ չի՞ թվում, որ չափն անցել եք: Նայեք էն ֆրանսիական բանի օրը չընկնեք»: Մարիաննա Գրիգորյանի ճշտող հարցին ի պատասխան՝ օգտատերը հաստատել է, թե նկատի ունի ֆրանսիական «Շառլի էբդո» պարբերականի հետ տեղի ունեցած սպանդը, երբ երգիծական այդ շաբաթաթերթի գրասենյակի պայթեցման հետևանքով 12 մարդ զոհվեց, իսկ 10-ը վիրավորվեց:   

«Մեդիալաբում»-ի խմբագիրը Forrights.am-ին պատմեց, որ սպառնալիքներն  այնուհետև շարունակվել են նամակագրության տեսքով, թե դու չգիտես՝ ում դեմ ես դուրս գալիս, քո ժամանակը գնում է: «Ասեցի՝ ո՞վ ես դու, ասեց՝ ես հակառակորդին այն աշխարհ ուղարկողն եմ»,- պատմեց «Մեդիալաբի» տնօրենը:   

Ուշագրավն այն է, որ անգամ մամուլում խմբագրի հասցեին հնչած սպառնալիքների առթիվ հրապարակումներից հետո ոստիկանությունը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերել այս փաստի հանդեպ: «Ոստիկանությունը որևէ կերպ չի արձագանքել ու չի հետաքրքրվել»,- ասաց Գրիգորյանը:   

ՀՔԱՎ-ի իրավաբան Անի Չատինյանը կարծում է, որ մեղավորը անպայման պետք է պատժվի, քանի որ սպառնալիքն իրական է: «Ինչ վերաբերում է սպառնալիքի իրական լինելուն, հենց հաղորդման մեջ մենք մեկնաբանել ենք, որ սպառնալիքն առավել քան իրական է, որովհետև մարդը կոնկրետ նշում է՝ ինքը ինչ պիտի անի, ինչ մեթոդներով և հրապարակավ սպառնում է, սպանդ իրականացնելու սպառնալիք է հնչեցնում Մարիաննա Գրիգորյանի հանդեպ»,-նշեց իրավաբանը:  

Մյուս կողմից՝ իրավապաշտպան կազմակերպության իրավաբանը փաստում է, որ սպառնալիքների առթիվ մեղավորների պատժման վիճակագրություն իրենք դեռ չունեն, թեև մի շարք գործերով են զբաղվել: Կազմակերպությունը զբաղվել է նաև նույն «Մեդիալաբի» հեղինակներից Մհեր Արշակյանի գործով, ում հոդվածի տակ մի քանի ամիս առաջ շատ կոնկրետ սպառնալիքներ էին գրել, սակայն այս առթիվ որևէ բացահայտում առայժմ չկա:   ԻՐավաբանը նաև հիշեց, որ 2016 թվականի օգոստոսին կոտրել էին Մարիաննա Գրիգորյանի մեքենայի ապակիները և գողացել էին նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԺ նախկին նախագահ, այժմ հանրապետական պատգամավոր Գալուստ Սահակյանին, ոստիկանապետին և իշխանության մի քանի այլ ներկայացուցիչների պատկերող ծաղրանկարներ, սակայն մեղավորներն այդպես էլ չբացահայտվեցին, գործն էլ կարճվեց:   

«Դեռևս չունենք բացահայտված գործեր սպառնալիքների հետ կապված»,-նշեց իրավաբանը՝ շարունակելով, որ պայքարելու են այնքան, մինչև ի վերջո մեղավորները պատասխան տան:   «Մեդիալաբի» տնօրեն Մարիաննա Գրիգորյանն էլ հավելեց. «Քանի որ վերջին շրջանում նման սպառնալիք-մեկնաբանությունները շատացել են,  ուզում եմ, որ նման մեկնաբանություններ գրողներն ու սպառնացնողները հասկանան՝ դա պետք է ընթացք ունենա»:   

 Մարինե Խառատյան
642
Print
խոսքի ազատություն
Հայաստանը ձևավորել է անհրաժեշտ քաղաքական կամքը 28.06.2018 | խոսքի ազատություն

Հայաստանը ձևավորել է անհրաժեշտ քաղաքական կամքը

Հայաստան - Եվրամիություն հարաբերությունները երբեք այսքան դրական ու հեռանկարային չեն եղել, ինչպես այսօր։ Սրանում իր անուրանալի ներդրումն ունի Պյոտր Սվիտալսկին, որը մեզ ներկայանում է ոչ միայն որպես Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան, այլև բարձր արժեքներ կրող ու տարածող գործիչ։ 
«Ես վստահ եմ, որ որևէ բացահայտում չի լինի». Երևանի նոր ոստիկանապետը՝ լրագրողին ապտակելու մասին 26.06.2018 | խոսքի ազատություն

«Ես վստահ եմ, որ որևէ բացահայտում չի լինի». Երևանի նոր ոստիկանապետը՝ լրագրողին ապտակելու մասին

«Ես պնդում եմ, որ Երևանի նորանշանակ ոստիկանապետ Արտակ Պողոսյանը ոչ միայն իմ հանդեպ բռնություն է գործադրել, այլև վերահսկել է հանցագործությունների մի ամբողջ փաթեթ, որը տեղի է ունեցել Կենտրոնի ոստիկանությունում, երբ նա Կենտրոնի ոստիկանապետն էր»,- այսօր Forrights.am-ի հետ զրույցում ասաց 

Լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ մեղադրվող ոստիկանապետի լիազորությունները կասեցվել են 20.06.2018 | խոսքի ազատություն

Լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ մեղադրվող ոստիկանապետի լիազորությունները կասեցվել են

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ մեկ տարվա ընթացքում տեղի է ունեցել երեք բռնության դեպք, որոնց ժամանակ խոչընդոտվել է նրա մասնագիտական գործունեությունը և այդ դեպքերից երեքով էլ նա ճանաչվել է որպես տուժող: 
լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: