լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
29.09.2017 | խոսքի ազատություն

«ինձ գցեցին գետին, թևերս ոլորեցին ու խլեցին հեռախոսս»

«ինձ գցեցին գետին, թևերս ոլորեցին ու խլեցին հեռախոսս»

հարձակման է ենթարկվել «Լոռի TV»-իի խմբագիր Նարինե Ավետիսյանը 


«Երեկ երեկոյան բռնություն է կատարվել իմ նկատմամբ` մասնագիտական գործունեության ընթացքում: Ինձ զանգեցին ու տեղեկացրին, որ հորդառատ անձրևի տակ Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կամրջի վրա ասֆալտապատման աշխատանքներ են իրականացնում: Ես գնացի այնտեղ, դեռ մի քանի լուսանկար էի արել ու միացրել տեսախցիկը, երբ գազանաբար ինձ վրա հարձակվեց «Շինպլյուս» շինարարական կազմակերպության ղեկավարը` Տիգրան Նազարյան: 

Ինքը և իր աշխատողները իր կարգադրությամբ ինձ գցեցին գետին, թևերս ոլորեցին ու խլեցին հեռախոսս: Դեպքի վայրից գնացել եմ «Լոռի» հեռուստաընկերություն` իմ աշխատավայր, որտեղից դիմել եմ ոստիկանություն և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին, որը ոստիկանությունում հանդես եկավ որպես իմ ներկայացուցիչ: 

Ոստիականությունը իսկույն արձագանքեց և դեպքի վայրում հայտնաբերեց հեռախոսս: Փորձագետ-քրեագետի գործողություններից հետո պարզվեց, որ բռնարարը ջնջել է տեսագրությունը և լուսանկարները: Այս պահին հեռախոսս ոստիկանությունում է: Ինձ հասած տվյալներով բռնարարը մեղքը գցել է վարորդի վրա: Հարուցվել է քրեական գործ: Նրան պատկանող սև գույնի Մերսեդես G500 77GG777 համարանիշի մեքենան փորձագիտական աշխատանքների ժամանակ հեռվից հետևում էր. հետագայում նույն մեքենան տեսա ոստիկանության Տարոնի բաժնի դիմաց»:
250
Print
խոսքի ազատություն
դատարանում ուժի գործադրմամբ խոչնդոտվել է լրագրողների աշխատանքը 1.09.2017 | խոսքի ազատություն

դատարանում ուժի գործադրմամբ խոչնդոտվել է լրագրողների աշխատանքը

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ ընթանում էր «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը, ուժի գործադրմամբ խոչընդոտվել է «Ա1+» առցանց հեռուստաընկերության թղթակից Ռոբերտ Անանյանի և օպեր

Սարի թաղի դեպքերից 1 տարի անց 31.07.2017 | խոսքի ազատություն

Սարի թաղի դեպքերից 1 տարի անց

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը   

Մեկ տարի առաջ`2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը, Երեւանի Խորենացի փողոցում գտնվող՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա «Սաս

հարձակման է ենթարկվել լրագրող Սիսակ Գաբրիելյանը 14.05.2017 | խոսքի ազատություն

հարձակման է ենթարկվել լրագրող Սիսակ Գաբրիելյանը

Նար-Դոս փողոցում տեղակայված Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) շտաբերից մեկում հարձակվել են «Ազատության» լրագրող Սիսակ Գաբրիելյանի վրա, խոչընդոտել նրա աշխատանքը, քաշքշել ու հարվածել նրան։ Լրագրողը նկատել է, որ շտաբ են բերում մի շարք քաղաքացիների, մի քանի րոպե հետո նրանք դուրս են գալիս

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: