լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
7.06.2018 | բանակ

«Եթե Ղարաբաղյան պատերազմի զոհերի հարազատներին չեն կարողանում բնակարանով ապահովել` թող աքսորեն»

«Եթե Ղարաբաղյան պատերազմի զոհերի հարազատներին չեն կարողանում բնակարանով ապահովել` թող աքսորեն»
Զոհված ազատամարտիկի այրի Լյուսյա Հովհաննիսյանը ապրում է Էջմիածնի Մաշտոցի փողոցում գտնվող մեկ սենյականոց տանը, որը փլուզման եզրին է: Կինը այդ սենյակում ապրում է դստեր եւ նրա երկու անչափահաս երեխաների հետ: Սենյակում չկա էլեկտրաէներգիա, չկա ջուր, չկա սանհանգույց: Ընտանիքի անդամները լվացք են անում, ուտելիք են պատրաստում փողոցում դրված փոքր վառարանով ու դրանով տաքացվող ջրով, որը խնդրում են մի քանի մետր այն կողմ գտնվող ավտոլվացման կետից: Հովհաննիսյանըը պատմում է, որ այս տանը ապրելը արդեն վտանգավոր է.<<Վերջերս հրդեհ էր եղել, հետո մի անգամ էլ դռնից դուրս գալուց թոռանս գլխին վերեւից քար ընկավ, իսկ պատերի վիճակը դուք էլ կարող եք տեսնել` թափվում է ամեն ինչ ու պլոկվում>>: Զոհված ազատամարտիկի հարազատները տարիներ շարունակ ապրել են այս տանը` Պաշտպանության նախարարությունից բնակարան ստանալու հույսով: <<Այսքան տարի է Պաշտպանության նախարարությունից բնակարան ստանալու հերթի մեջ ենք, բայց անընդհատ մեր հերթը հետ է ընկնում ու մենք մնում ենք էստեղ… Եթե Ղարաբաղյան պատերազմի զոհերի հարազատներին մինչեւ հիմա չեն կարողանում բնակարանով ապահովել, ավելի լավ ա թող աքսորեն>>,- ասում է Լյուսյա Հովհաննիսյանը: Կինը ցավով նշում է, որ նման տեղում ապրելը ոչ միայն բացասական է ապրում իր ու իր ընտանիքի անդամների առողջական, այլ նաեւ հոգեբանական վիճակի վրա. <<Ժամանակ առ ժամանակ թոոռնիկս դպրոց չի գնում, ամաչում է դպրոց գնալ, էրեխեքը վիրավորում են, ասում են` տուն չունեք, դուք բոմժ եք, դուք ապրելատեղ չունեք>>:

Մանրամասները` տեսանյութում







Անի Գևորգյան

3371
Print
բանակ
Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց. 13.08.2018 | բանակ

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քիչ առաջ ազատ արձակվեց. Վերաքննիչ քրեական դատարանը հիմք ընդունելով նրա անձեռնալխելիությունը, փոխեց Քոչարյանի խափանման միջոց կալանքը։    

«Չի կարող անձը ենթարկվել պատասխանատվության

Վարչապետի որդին զինվորական երդում տալիս 13.08.2018 | բանակ

Վարչապետի որդին զինվորական երդում տալիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իր որդու՝ Աշոտ Փաշինյանի լուսանկարը, ով այսօր զինվորական երդում է տվել: 

«Որդիս՝ զինվորական երդում տալիս», – գրել է Փաշինյանը՝ Ֆեյսբուքի իր էջում տեղադրելով որդու լուսանկարը:
Շարունակում են բանակ զորակոչել առողջական խնդիրներ ունեցող երիտասարդներին 9.08.2018 | բանակ

Շարունակում են բանակ զորակոչել առողջական խնդիրներ ունեցող երիտասարդներին

Զինակոչիկների հիվանդությունների ախտորոշումը դեռևս պատշաճ մակարդակի վրա չէ: Այդ մասին է վկայում քաղաքացի Վաղարշակ Տոնապետյանի երկու որդիների պատմությունը: Նրա երկու որդիներն էլ բանակ զորակոչվելիս առողջական խնդիրներ են ունեցել, ինչին ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովը պատշաճ ուշադրություն չի դա

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: