լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
9.05.2018 | բանակ

Վիգեն Սարգսյանը պահը բաց չթողեց և Դավիթ Տոնոյանին քննադատեց

Վիգեն Սարգսյանը պահը բաց չթողեց և Դավիթ Տոնոյանին քննադատեց
«Ես բացառում եմ իմ աշխատանքը նոր կառավարության կազմում, որովհետև ցանկացած նախարար վարձու աշխատող չէ, այն քաղաքական պաշտոն է, քաղաքական հայացքների ու թիմի խնդիր է։ Շատ դժվար է արդյունավետ նախարար լինել, եթե դու չունես համախոհների թիմ»,- հրաժեշտի ասուլիսում ասում է ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ 

Նա ՊՆ պաշտոնը վայր կդնի՝ նոր նախարարի նշանակման դեպքում։ Վիգեն Սարգսյանը չի պատրաստվում մեկուսանալ գործընթացներից․կմնա քաղաքականության մեջ, կզբաղվի մանկավարժական գործունեությամբ, ժամանակ կհատկացնի ընտանիքին։  

Վիգեն Սարգսյանը Դավիթ Տոնոյանին տեսնում է Պաշտպանության նախարարի պաշտոնում․ Տոնոյանը աշխատել է պաշտպանական համակարգում և լավ գիտի աշխատանքը ՊՆ-ում։ Ինչպես հայտնի է, Արարատ Միրզոյանը հրապարակավ առաջարկել էր Դավիթ Տոնոյանին՝ դիտարկել իր թեկնածությունը Պաշտպանության նախարարի պաշտոնում։ Վիգեն Սարգսյանը պահը բաց չթողեց և Դավիթ Տոնոյանին քննադատեց․ 

«Անկախ նրանից՝ նախարարը կուսակցական է, թե ոչ, նա քաղաքական թիմի անդամ է։ Ես ճիշտն ասած մի փոքր զարմացած էի Դավիթ Տոնոյանի արձագանքից Արարատ Միրզոյանի հնչեցրած առաջարկի մասով։ Դա նշանակում է՝ լինելով կառավարության կազմում՝ բաց թողնել դռները նման բանակցությունների համար։ Ես երբեք այդպես չեմ արել, համարել եմ ինձ համար տաբու, բայց մարդիկ տարբեր կերպ են մտածում և ապրում։ Իր անձնական ընտրությունն է եղել, կողմնորոշվել է այդպես։ Հեղափոխական ժամանակները միշտ կողմնորոշման ենթադրություն են ունենում»։ 

Հիշեցնենք, որ Միրզոյանի առաջարկին ի պատասխան Տոնոյանը ուղղակիորեն չէր մերժել առաջարկը՝ ասելով հետևյալը․«Ես հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության գործող կառավարության թիմի Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարը և շարունակելու եմ իմ տեղում իրականացնել ԱԻ նախարարի պարտականությունները այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի Հանրապետության նախագահը չի ազատել ինձ իմ պարտականությունների կատարումից և ես չեմ պատրաստվում որևիցե պաշտոնի առաջարկի արձագանքել»։  

Հայաստանում տեղի ունեցածը Վիգեն Սարգսյանը հեղափոխություն չի համարում․«Հեղափոխությունը դա պետաիրավական համակարգի փոփոխություն է, իսկ մեզ մոտ տեղի է ունեցել իշխանափոխություն՝ խորհրդարանական մի ֆրակցիայի ներկայացուցիչը վարչապետի պաշտոնում փոխարինել է մյուս ֆրակցիայի ներկայացուցչին»։ 

Հայաստանում հետաքրքիր քաղաքական իրավիճակ է ստեղծվել։ Գործադիր մարմինը ղեկավարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը 15-օրյա ժամկետում նոր կառավարություն պետք է ձևավորի։ Միաժամանակ, խորհրդարանում մեծամասնություն ունի Հանրապետական կուսակցությունը։ Վիգեն Սարգսյանը չի կարծում, թե քաղաքական իրավիճակը պետք է պարտադիր հանգուցալուծման գնա․

«Քաղաքականությունը վերջնարդյունք չի ունենում, քաղաքականությունը պրոցես է։ Ուզենք, թե չուզենք պետք է հաշվի առնենք ձևավորվող պատկերը։ Այդ պատկերի շրջանակներում բոլոր քաղաքական ուժերը պետք է անընդհատ խոսեն միմյանց հետ, ոչ թե առիթից առիթ՝ առանց վերջնագրերի և իրար պարտադրելու։ Պետք է խոսել և լսել իրար և արդյունքը կլինի լավը պետության համար»։ 

Անկախ քաղաքական տարաձայնությունները՝ Վիգեն Սարգսյանն ունի իր կարծիքը Նիկոլ Փաշինյան քաղաքական գործչի և վարչապետի մասին․«Վստահ եմ, որ ինքը շատ ազնիվ մղումներով փորձելու է անել իր ուժերի առավելագույնի չափով երկիրը դեպի բարեկեցություն տանելու։ Իր առաջիկա անելիքների հետ կապված բազմաթիվ սպասումներ կան և սոցիալական հատվածում, և արդարադատության հատվածում և արտաքին քաղաքական հատվածում։ Ես անկեղծ մաղթում եմ հաջողություն և հաղթանակներ, որովհետև դա մեր երկրին, մեր հայրենիքին է պետք։ Ինչպես կստացվի՝ մենք ուշադիր կհետևենք և կարձագանքենք»,- ասում է  Սարգսյանը։  

Հեղափոխական շարժմանը միացել էին նաև Մայրաքաղաքային գնդի հարյուրավոր զինվորականներ։ Ըստ տեղեկությունների՝ նրանք այդ քայլին գնացել էին, երբ ոստիկանությունը փորձել է զինվորականների շրջանում ցույցեր ցրելու վարժանքներ անցկացնել։ Վիգեն Սարգսյանն ասում է, որ ընդունել է զորամասի հրամանատարի զորացրման դիմումը․

«Այն ուղարկել եմ Կառավարություն, որտեղից էլ այն ուղարկվել է Հանրապետության նախագահի հաստատմանը։ Ցավով եմ դա արել, քանի որ այդ զորամասի հրամանատարը ինձ համար շատ հարգված և ընդունելի սպա է, բայց հասկանում եմ իր զեկուցագրի իմաստը»։ 

Մայիսի 8-ին հայ դիրքապահները հայ-ադրբեջանական սահմանին 6 օտարերկրացի են գերեվարել։ Վիգեն Սարգսյանն այսօր մանրամասներ ներկայացրեց։ Սահմանախախտները եղել են Բանգլադեշի քաղաքացիներ, համապատասխան աշխատանք տանելու համար նրանք փոխանցվել են ԱԱԾ-ին։

Ռոբերտ Անանյան
1199
Print
բանակ
«Ոտքերդ աճում են». Ապրիլյան պատերազմի անդամահատված մասնակցից  «մաղարիչ» են պահանջել՝ 2-րդ կարգից չզրկելու համար 23.05.2018 | բանակ

«Ոտքերդ աճում են». Ապրիլյան պատերազմի անդամահատված մասնակցից «մաղարիչ» են պահանջել՝ 2-րդ կարգից չզրկելու համար

2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Քարվաճառի սահմանին ձյան տակ մնացած ու ցրտահարության արդյունքում երկու ոտնաթաթերն ու կրունկը կորցրած Վարդենիսի բնակիչ Ալբերտ Մարտոյանն այժմ անդամահատված ոտքերով, փայտին հենված ստիպված է մի կերպ Երևան հասնել ու դիմել լրատվամիջոցի օգնությանը՝ հաշմանդա

մարտական դիրքում զինծառայողի դի է հայտնաբերվել 23.05.2018 | բանակ

մարտական դիրքում զինծառայողի դի է հայտնաբերվել

Մայիսի 22-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի (ծնված 1998թ., 2017-2 զորակոչ, Գյումրիի ԶԿ) դին՝ որովայնի շրջանում ստացած մահա

         Լևոն Թորոսյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել դիրքի ավագին 22.05.2018 | բանակ

Լևոն Թորոսյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել դիրքի ավագին

«ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային  զինծառայող, շարքային Լևոն Արսենի Թորոսյանի մահվան դեպքի բոլոր  հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին»,- տեղեկացնո

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: