լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
8.05.2018 | բանակ

«Իմ նախատեսածից շուտ եկավ բանակի ղեկավարի կարգավիճակում ձեզ հրաժեշտ տալու պահը». Վիգեն Սարգսյան (տեսանյութ)

«Իմ նախատեսածից շուտ եկավ բանակի ղեկավարի կարգավիճակում ձեզ հրաժեշտ տալու պահը». Վիգեն Սարգսյան (տեսանյութ)
ՊՆ Վիգեն Սարգսյանը քիչ առաջ տեսաուղերձ է հրապարակել՝ հայտարարելով պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից հեռանալու մասին:  

«Իմ նախատեսածից շուտ եկավ ձեզ պաշտպանության նախարարի կարգավիճակում հրաժեշտ տալու պահը»,-ասել է Սարգսյանը՝ նշելով, որ ավելի ամուր, ավելի մարտունակ բանակ է փոխանցում հաջորդ ՊՆ-ին:  

«Այս տարիներին ես օրը սկսում էի շատ վաղ՝ առավոտյան 6.30-ին: Շատերը զարմանում և տարօրինակ մի բան էին տեսնում դրա մեջ, բայց դա մեծ զոհաբերություն չէր»,-պատմել է Վիգեն Սարգսյանը՝ շարունակելով ներկայացնել ՊՆ նախարարի պաշտոնում իր առօրյան. «Պարզապես չէի կարող հանգիստ քնել, երբ գիտեի, որ նույն ժամին Մեհրաբից մինչև Մեղրի և Գյումրիից մինչև Ստեփանակերտ իմ տասնյակ հազարավոր երիտասարդ հայրենակիցներ վեր են թռչում իրենց զորանոցներում մեր ընդհանուր գործը կատարելու: Օրս էլ ավարտվում էր ուշ, երբ արթուն էիք առանջագծում միայն մարտական հերթապահություն իրականացնողներդ և Ձեր հպարտ, աղոթող ծնողները: Այդ ուշ ժամին, մտքում երկրոդելով ձեր ծնողների աղոթքները, զանգահարում էի հերթապահին՝ իմանալու, թե ինչ վիճակ է առաջնագծում»: 

Վիգեն Սարգսյանն իրեն հաջորդող նախարարի մասին ասել է, որ նույնիսկ եթե իրենք հակադիր քաղաքական հայացքներ ունեն, ինքը ցանկանում է, որ ինձ հաջորդող նախարարը անպայման հաջողի:  

«Այս ամբողջ ընթացքում թույլ չեն տվել որևէ քայլ, որի համար ամաչեմ»,-հայտարարել է Վիգեն Սարգսյանը:


1952
Print
բանակ
երբ գործ ունես զինծառայողի կյանքի ու մահվան հետ, հաղթանակն առավել արժեքավոր է դառնում 19.06.2018 | բանակ

երբ գործ ունես զինծառայողի կյանքի ու մահվան հետ, հաղթանակն առավել արժեքավոր է դառնում

Երբ աշխատանքը դրական արդյունք է տալիս, հույզերդ սկսում են խեղդել, աննկարագրելի ու հակասական զգացմունքներ են առաջ գալիս։ Հատկապես, երբ գործ ունես զինծառայողի կյանքի ու մահվան հանգամանքների հետ, հաղթանակն առավել արժեքավոր է դառնում։ Համարում ես, որ արդարությունը վերականգնվել է։  

Կուրսանտի սպանության գործով ևս մեկ մեղադրյալ իրեն անմեղ հայտարարեց 18.06.2018 | բանակ

Կուրսանտի սպանության գործով ևս մեկ մեղադրյալ իրեն անմեղ հայտարարեց

«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, դեպքի հետ որևէ կապ չունեմ։ Էս սարքած գործ ա»,- հայտարարեց 19-ամյա Հայկազ Բարսեղյանի՝ առանձնակի դաժանությամբ սպանության գործով անցնող մեղադրյալ Վաչե Սահակյանը և չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը:  


Վիգեն Սարգսյանի փոխարեն հոգաբարձուների խորհրդի նախագահ կնշանակվի Դավիթ Տոնոյանը 15.06.2018 | բանակ

Վիգեն Սարգսյանի փոխարեն հոգաբարձուների խորհրդի նախագահ կնշանակվի Դավիթ Տոնոյանը

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ՀՀ Պաշտպանոության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին ազատել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից:    

Որոշման նախ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: