լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
13.04.2018 | բանակ

Էդգար Հակոբյանի ցուցմունքներից հետո դատարանի առջև կարող են կանգնել ռազմական ոստիկաններ։

Էդգար Հակոբյանի ցուցմունքներից հետո դատարանի առջև կարող են կանգնել ռազմական ոստիկաններ։
Ստեփանակերտի 1-ին կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ Հակոբ Հովհաննիսյանը անելանելի վիճակի մեջ է դրել Ասկերանի զորամասի նախկին պայմանագրային զինծառայող Էդգար Հակոբյանին: Քննիչն արդեն տևական ժամանակ է չի վերադարձնում նախկին զինծառայողի անձնագիրը՝ զրկելով նրան բուժ սպասարկման և այլ անհրաժեշտ ծառայություններից օգտվելու հնարավորությունից: Ճիշտ է նա խոստանում է վերադարձնել, սակայն անձնագիրը տեղ չի հասնում: 

Էդգար Հակոբյանի շահերը ներկայացնող փաստաբան Հայարփի Սարգսյանը նույնիսկ միջնորդությամբ է դիմել Հակոբ Հովհաննիսյանին, սակայն միևնույնն է քննիչը չի պատասխանել: Առողջական ծանր վիճակում է գտնվում նաև Էդգարի եղբայրը, որը տառապում է անբուժելի հիվանդությամբ և նրա բուժումը կազմակերպելու հարցերով զբաղվում է Էդգարը, իսկ առանց անձնագրի այդ հարցերը կարգավորել անհնար է Հ

Հիշեցնենք, նախկին պայմանագրային զինծառայող Էդգար Հակոբյանին Ստեփանակերտի ռազմական ոստիկանները ծեծի էին ենթարկել, իսկ զորամասի հրամանատարը նվաստացրել էր նրան։ Էդգարն այլ ելք չունենալով, չէր ներկայացել զորամաս։ Էդգար Հակոբյանին ծեծի ենթարկելու փաստով հունվարի 25-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի և 360-րդ հոդվածի 2-րդ մասերով: Էդգարը տուժող է ճանաչվել, ընթանում է նախաքննություն։ 

2018 թվականի փետրվարի 26-ին ևս մեկ քրեական գործ է հարուցվել։ Էդգար Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 361 հոդվածի 1-ին մասով՝ զորամասն ինքնակամ լքելու հատկանիշներով։ Մարտի 1-ին Էդգարը ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն բնակավայրից չհեռանալու մասին։ Այս պահից սկսած նախաքննական մարմինը վերցրել է Էդգար Հակոբյանի անձնագիրը և մինչ օր չի վերադարձնում։ Էդգար Հակոբյանը պարբերաբար հեռախոսազանգերով դիմել է գործը վարող քննիչին, ներկայացրել, թե ինչ խնդիրների առաջ է կանգնած ու խնդրել հետ վերադարձնել անձնագիրը։ 

Հայարփի Սարգսյանի խոսքով՝ նախաքննական մարմինը չի մերժում, բայց և անձնագիրը չի տալիս նախկին զինծառայողին․ «Խաբում են, ամեն անգամ ասում են վաղն առավոտյան, մյուս օրը մենք քեզ կզանգահարենք, »,- ասում է փաստաբանը։ Հայարփի Սարգսյանը գրավոր կարգով դիմել է վարույթն իրականացնող մարմնին, մասնավորապես՝ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 1-ին կայազորային քննչական բաժնի պետի տեղակալին՝ միջնորդելով վերացնել Էդգար Հակոբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց ստորագրությունը բնակավայրից չհեռանալու մասին։ 

Փաստաբանը վստահ է՝ միջնորդությունը բավարարելու համար ներկայացված անհրաժեշտ հիմքերն առկա են:․ «Եղբոր առողջական վիճակով պայմանավորված՝ Էդգար Հակոբյանը, բնական է, չի կարող լքել երկիրը և եղբորը թողնել այդ վիճակում։ Հենց դա է պատճառ հանդիսացել, որ ինքը չի ներկայացել զորամաս։ Բացի դա, պետք է հաշվի առնվի իրեն վերագրվող վտանգավորության ցածր աստիճանը, նաև՝ անմեղության կանխավարկածը։ Վարույթն իրականացնող մարմինը կարծես հաշվեհարդար է տեսնում Էդգար Հակոբյանի նկատմամբ՝ ՌՈ ոստիկանների կողմից ծեծի գործով պայմանավորված»,- նշում է Հայարփի Սարգսյանը։ 

Էդգար Հակոբյանի ցուցմունքներից հետո դատարանի առաջ կարող են կանգնել ռազմական ոստիկաններ։ Հայարփի Սարգսյանի համոզմամբ՝ հենց այդ պատճառով է երկրորդ քրեական գործը հարուցվել՝ զորամասն ինքնակամ լքելու մասով։ Սա այն դեպքում, երբ Էդգար Հակոբյանն արդեն իսկ ստացել էր որոշումը, ըստ որի՝ ինքն այլևս զինծառայող չէ։ Փաստաբանը կասկածներ ունի, որ Էդգարի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ոչ թե նրան զինծառայությունից ազատելուց մեկ օր առաջ, ինչպես Պաշտպանության նախարարության փաստաթղթերում է նշված, այլ ազատման օրը կամ հաջորդող օրերին։ 

Հայարփի Սարգսյանը նշում է՝ որ վարույթն իրականացնող մարմինը պարբերաբար զանգել և տեղեկացրել է, որ Էդգար Հակոբյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրված, կա հարուցված քրեական գործ։ Իսկ երբ փաստաբանը փաստաթղթեր է պահանջել, նախաքննական մարմինը դրանք ո՛չ իրեն, ո՛չ Էդգար Հակոբյանին չի տրամադրել և չի ծանուցել․  

«Երբ պարզաբանում էի պահանջում, նախաքննական մարմինը նշում էր, որ զորամասի պարտականությունն է Էդգար Հակոբյանին քրեական գործի մասին ծանուցել, որովհետև քր․ գործի մասին ծանուցում նախաքննական մարմինն ուղարկել էր զորամաս։ Բայց եթե զորամասը հունվարի 17-ին կարողանում է փոստային առաքմամբ տեղեկացնել, որ Էդգարն այլևս զինծառայող չէ, մի՞թե մինչ այդ պարտավոր չէր հունվարի 16-ի՝ քր․ գործ հարուցելու մասին որոշումը ևս ուղարկել զորամաս։ Հենց դա է հիմնավոր կասկած առաջացնում ինձ մոտ, որ այս քրեական գործը պարզապես շինծու է, և միտում ունի պարզապես հաշվեհարդար տեսնել իմ պաշտպանյալի նկատմամբ»,- ասում է Էդգար Հակոբյանի փաստաբանը։ 

Նա վստահ է, որ փաստերի ճնշման ներքո նախաքննական մարմինը պարտավոր է նախ վերադարձնել Էդգար Հակոբյանի անձնագիրը, և վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը։ 

 Ռոբերտ Անանյան  
758
Print
բանակ
ՀՔԱՎ: տեղեկանք 2018 թ. առաջին կիսամյակում ՀՀ և ԱՀ (ԼՂ) զինված ուժերում մահացության դեպքերի մասին 10.07.2018 | բանակ

ՀՔԱՎ: տեղեկանք 2018 թ. առաջին կիսամյակում ՀՀ և ԱՀ (ԼՂ) զինված ուժերում մահացության դեպքերի մասին

Զանգվածային լրատվամիջոցներով, պաշտոնական աղբյուրներով տարածված ու մահացած զինծառայողների հարազատներից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ստացած տեղեկությունների համաձայն՝ 2018 թ. առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետո

Կուրսանտի սպանության գործի քննությունը կրկին հետաձգվեց 10.07.2018 | բանակ

Կուրսանտի սպանության գործի քննությունը կրկին հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր կրկին հետաձգվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի՝ առանձնակի դաժան սպանության գործով նիստի քննությունը. 4 մեղադրյալներից մեկի՝ Մովսես Ազարյանը նիստի էր ներկայացել առ

«Դա շատ բնական ու նորմալ բան է, որ գնում եմ ծառայության:  Անբնական երևույթ է բանակ չգնալը» 9.07.2018 | բանակ

«Դա շատ բնական ու նորմալ բան է, որ գնում եմ ծառայության: Անբնական երևույթ է բանակ չգնալը»

Օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, եթե նույնիսկ ինչ-որ մեկն ուզի չծառայել, օրենքը դա իրեն չպետք է թույլ տա: Այստեղ խնդիրն այն է, որ օրենքը չի գործել, և մարդիկ կարողացել են ինչ-որ ձևով խարդախություն անել»,- կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: