լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
28.12.2017 | բանակ

Ականի պայթյունից մահացած սպան անփորձ էր

Ականի պայթյունից մահացած սպան անփորձ էր
«Հարյուր անգամ ասեցի Գեղամ ջան, տանկիստը կարող է ինչ-որ ձևով ապահովագրված լինել, բայց դու, եթե սակրավոր ես, էդ վտանգը (ականը) քո ձեռքի մեջ ա, դու քո ձեռքով պիտի վերցնես, ուրիշ բան ընտրի»,- սպա Գեղամ Զաքարյանի մայրը հիշում է որդուն արած դիտողությունը, երբ նա ռազմական ինստիտուտ ընդունվելիս ընտրում էր սակրավորի մասնագիտություն։ Տղան չի լսել մորը․ «Միշտ ասում էր մամ ջան, մի մտածի, լավ ա լինելու»։ Արմատներով սասունցի Գեղամն այն սպաների շարքում էր, որ ցանկացել է հրաժարվել վիճակահանությունից ու կամովի ծառայության մեկնել Արցախ․ «Ասի՝ տղա ջան, ինձ մի քիչ խնայիր, գործից առաջ մի ընկիր, դու թուղթը քաշի։ Այս տարի սպաներից ոչ ոք Հայաստան չէր ընկել, բոլորին տարան Ղարաբաղ»։ 

Մարտակերտի զորամասի պահպանության տեղամասում նոյեմբերի 21-ին ականի պայթյունը խլել է նաև սպա Գեղամ Զաքարյանի կյանքը։ Կորստյան ցավն ուժգին է, և մուսալեռցի Զաքարյանների ընտանիքին որևէ ցավակցական բառ չի մխիթարում: Զինծառայող որդու բացակայությունը տունը դարձրել է դատարկ ու անօդ։ Մեր այցելության պահին Զաքարյանների բնակարանը բազմամարդ է, բարեկամներն ու ընկերներն են հավաքվել։ Հուղարկավորությունից հետո ամեն շաբաթ օր գերեզման են այցելում, աղոթում Գեղամի հոգու հանգստության համար։ Մահացած սպայի մայրը որդու անունը մեծագույն քնքշությամբ է արտահայտում՝ բառերի արանքում տեղավորելով մայրական անգին սերը․ 

«Գեղամս ուրիշ էր, Գեղամս ինձ համար ամեն ինչ էր։ Ես երեք երեխա ունեմ, բայց ինքը նրանցից ամեն ինչով տարբեր էր, թե՛ իր զգացմունքայնությամբ, թե՛ իր խիզախությամբ, թե՛ պարտաճանաչությամբ»։

Սպայի հայրը՝ Կորյուն Զաքարյանը, լռակյաց է, վիշտը բառերով չի ձևակերպում, թաքցնում է լուռ հայացքի տակ․ «Քահանան երբ ասում ա՝ տեր ողորմյա, ես չեմ կարողանում դա ասել, իրեն միայն կենդանի եմ պատկերացնում»։ 

Ական տեղադրելիս պայթյունից զոհվում է ինչպես Գեղամ Զաքարյանը, այնպես էլ նրա վաշտի զինվորները՝ Սարգիս Աբրահամյանն ու Սարգիս Մելիքյանը։ Ծանր վիրավորվում է Նարեկ Հովեյանը։ Պաշտպանության նախարարությունը մինչ այս պահը զոհերի ընտանիքներին բացատրություն չի տվել, թե ականն ում մեղքով է պայթել, և սպանել 3, վիրավորել 1 զինվորականի։ Ակնհայտ է, որ Մարտակերտի զորամասի հրամանատարությունն ականի տեղադրման է ուղարկել անփորձ զինվորականների։ 

22-ամյա սպան նոր էր ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը ու լեյտենանտի կոչումով ծառայության անցել Մարտակերտի զորամասում՝ որպես Սակրավորական վաշտի սպա։ Նա հայրենիքին ծառայեց ընդամենը 3 ամիս։ 

Գեղամի մարմինը տուն են բերել փակ դագաղով։ Հուղարկավորել են զինվորական կարգով և պատիվներով։ Հուղարկավորությանը ներկա էր նաև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը․ «Մուսալեռում ասեղ գցելու տեղ չկար»,- պատմում է հուղարկավորության մասնակից համագյուղացիներից մեկը։ «Զավակ կորցնելն աշխարհում ամենավատ բանն ա, թող ոչ մեկ դա չտեսնի։ Ես գիտեմ, թե ինքն իր ինչ հանգստությամբ էր իր գործն անում, դրանից հանգիստ եմ զգում»,- ասում է Մարիամը։

Վիճակահանության արդյունքում սպա Գեղամ Զաքարյանին բաժին էր հասել Մարտակերտի զորամասը։ Նրա ծառայության պայմաններից պարբերաբար հայրն էր հետաքրքրվում․ շատ գոհ էր, ասում էր՝ կյանքում երևի այսքան ճիշտ ընտրություն չեմ կատարել։ Մարիամը հիշում է որդու ոգևորությունը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելիս․ «Մի քանի սպայական հագուստ էր ստացել՝ դաշտային, ձմեռային, շքերթային, դուք տեսնեիք Գեղամի ոգևորությունը, մեկը հանում, մյուսն էր հանգնում։ Ասում էր՝ ոնց որ ես սրանով ծնված լինեի։ Շատ էր սիրում իր գործը»։ 

Արմատներով սասունցի Զաքարյանների ընտանիքը պահպանում է Սասունի ավանդույթները, Գեղամը հարսանիքների լավագույն պարողներից էր։ Որդու զինվորական ծառայությունից մի դրվագ տպավորվել է մոր հիշողությունում․ «Մի օր ասում ա՝ մամ, որ գնում ենք ճաշարան, միշտ լավ երգեր են հնչում՝ հայրենասիրական, զինվորների կատարմամբ։ Ոչ մեկ չի պարում, բայց ես պարում եմ։ Ասում եմ՝ լավ ես անում, ցավդ տանեմ։ Բոլոր զինծառայողները զարմացել են սպայի պարի վրա, հարցրել, թե որտեղ է սովորել, ասում է՝ մամայիցս եմ սովորել»։ 

Ականի պայթյունից մահացած սպայի ծնողները նրա մահվան մեջ որևէ մեկին չեն մեղադրում․ «Ինքն ընտրեց այդ ճանապարհը»,- ասում է Գեղամի մայրը։ 

Մարիամը որդուն երազում չի տեսնում, Գեղամը մշտապես իր կողքին է․ «Միշտ խնդրում եմ Գեղամին, որ ինձ ասի, թե ինչից ա նեղացած, թե ես ինչի՞ չեմ տեսնում իրեն։ Ինքն էնքան կենդանի ա, որ երազում տեսնելու ցանկությունն ինձ մոտ ավելի հետ ա մղվում»։ 

Հիմա, երբ որդու կորուստն անդառնալի է, Մարիամը Տիրոջից մեկ բան է խնդրում, որ ինքը լինի վերջին որդեկորույս մայրը։

Ռոբերտ Անանյան
2850
Print
բանակ
Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց. 13.08.2018 | բանակ

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քիչ առաջ ազատ արձակվեց. Վերաքննիչ քրեական դատարանը հիմք ընդունելով նրա անձեռնալխելիությունը, փոխեց Քոչարյանի խափանման միջոց կալանքը։    

«Չի կարող անձը ենթարկվել պատասխանատվության

Վարչապետի որդին զինվորական երդում տալիս 13.08.2018 | բանակ

Վարչապետի որդին զինվորական երդում տալիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իր որդու՝ Աշոտ Փաշինյանի լուսանկարը, ով այսօր զինվորական երդում է տվել: 

«Որդիս՝ զինվորական երդում տալիս», – գրել է Փաշինյանը՝ Ֆեյսբուքի իր էջում տեղադրելով որդու լուսանկարը:
Շարունակում են բանակ զորակոչել առողջական խնդիրներ ունեցող երիտասարդներին 9.08.2018 | բանակ

Շարունակում են բանակ զորակոչել առողջական խնդիրներ ունեցող երիտասարդներին

Զինակոչիկների հիվանդությունների ախտորոշումը դեռևս պատշաճ մակարդակի վրա չէ: Այդ մասին է վկայում քաղաքացի Վաղարշակ Տոնապետյանի երկու որդիների պատմությունը: Նրա երկու որդիներն էլ բանակ զորակոչվելիս առողջական խնդիրներ են ունեցել, ինչին ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովը պատշաճ ուշադրություն չի դա

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: