լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
18.12.2017 | բանակ

Կապիտան Անդրանիկ Մկրտչյանը մահվանից առաջ բռնության է ենթարկվել

Կապիտան Անդրանիկ Մկրտչյանը մահվանից առաջ բռնության է ենթարկվել

Ապրիլյան պատերազմի հերոս, կապիտան Անդրանիկ Մկրտչյանը մահվանից առաջ բռնության է ենթարկվել: Բռնության փաստը հաստատվում է դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ: Անդրանիկի մարմնի վրա հայտնաբերվել են թվով 10 մարմնական վնասվածքներ՝ քերծվածքներ և արյունազեղումներ,  ընդ որում բութ գործիքի գործադրմամբ, որոնք, ըստ դատաբժշկի, առաջացել են մահվանից  3-5 օր առաջ և մինչև 1 օր առաջ:  

«Դատաբժիշկը չի հստակեցնում, թե մահվանից որքան ժամանակ առաջ է ստացել մարմնական վնասվածքները, ասում է մաքսիմում 1 օր առաջ, այսինքն 24 ժամ առաջ, բայց մենք տեսնում ենք, որ հանգուցյալը մահից առաջ գտնվել է պերմանենտ կոնֆլիկտի մեջ՝ այս պահին դեռևս անհայտ անձանց հետ: Մինչև 1 օր առաջ դատաբժշկի արտահայտությունը նշանակում է, որ Անդրանիկ Մկրտչյանը կարող էր այդ վնասվածքները ստանալ հենց մահվան օրը, մահվանը նախորդող րոպեներին», համոզված է անկախ փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը:  

Մահվանը նախորդած օրն Անդրանիկն անցկացրել է Ապարանում՝ հարազատների և ընկերների միջավայրում: Զորամաս մեկնելուց անմիջապես առաջ այցելել է հոսպիտալ՝ ականի պայթյունից տուժած ընկերներին տեսակցության, նրա հետ է եղել նաև ընկերուհին: Չկան փաստեր, որ Անդրանիկը բռնության է ենթարկվել տանը կամ զորամաս մեկնելու ճանապարհին: Ամբողջ ընթացքում նա խոսել է հարազատների հետ, այսնինքն՝ մարմնական վնասվածքները նա ստացել է զորամասում՝ մահվանից առաջ. 

Մեղրիի զորամասի սպա, հետախուզական վաշտի հրամանատար, կապիտան Անդրանիկ Մկրտչյանի մարմինը 2017 թվականի օգոստոսի 20-ի կեսօրին գտնվել է վաշտի սենյակներից մեկում: Նրա մահը որակվել է ինքնասպանություն և քրեական գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 110 հոդվածով՝ ինքնասպանության հասցնելը: Անդրանիկ  Մկրտչյանի մահվան դեպքից անցել է շուրջ 4 ամիս, սակայն ձերբակալվածներ, կասկածյալներ չկան:   

Հիշեցնենք, ինքնասպանությունը որակվել էր նախ զորամասի բարձր հրամկազմի կողմից, երբ Անդրանիկի հարազատները նույն օրը հասել էի զորամաս չարագույժ լուրն առնելուց հետո: Զորամասի հրամանատար Կարեն Սեդրակյանը խորհուրդ էր տվել մահվան պատճառները փնտրել զորամասից դուրս, թեև Անդրանիկի անկենդան մարմինը հայտնաբերվել է հենց զորամասում:   

Նշենք նաև, որ գործի քննությունը  իրականացնող քննիչ Գևորգ Խալաթյանը պաշտոնական գրություններում Անդրանիկ Մկրտչյանի մահվան դեպքը ներկայացնում է որպես ինքնասպանություն, թեև գործը դեռևս քննության փուլում է: Սա նշանակում է, որ նախաքննական մարմինը հակված չէ քննել նաև այլ վարկածներ, մասնավորապես սպանության վարկածը: Այսինքն, չի կատարվում օբյեկտիվ և բազմակողմանի քննություն:

Նախաքննական մարմինը փորձում է որպես ինքնասպանության ապացույց ներկայացնել նաև գործին կցված մի գրություն, որը, իբր Անդրանիկը գրել է մահից առաջ: Նշանակված ձեռագրաբանական փորձաքննությունը հաստատլ է, որ դա Անդրանիկի ձեռագիրն է, սակայն հարազատները, մտերիմները, նաև առկա Անդրանիկի ձեռագրերը խոսում են հակառակի մասին, որ այն չի կարող Անդրանիկի ձեռքով գրված լինել    

«Սա անհայտ անձի կողմից խզբզված թուղթ է: Այդ պահի դրությամբ, երբ դեռևս չկար ոչ զենքի, ոչ Անդրանիկի հագուստի փորձաքննությունը, սակայն դատաձեռագրաբանական փորձաքննությունն արդեն պատրաստ  էր: Սա ցույց է տալիս գործով քննիչների և նրանց վերադասների շահագրգռվածությունը», ասում է Ռուբեն Մարտիրոսյանը՝ նշելով առավել կարևոր մի հանգամանք:

Փորձագետն արձանագրել է, որ Անդրանիկի աշխատասենյակում չի հայտնաբերվել այն գրիչը, թանաքի բաղադրությունը, որով գրվել է գրությունը: Սա նշանակում է, որ Անդրանիկը նման գրություն չէր կարող գրել:

Հավելենք նաև այն, որ նախաքննական մարմինը 2 ամիս շարունակ քննել է բռնի մահվան գործը, սակայն Անդրանիկ Մկրտչյանը տուժող չի ճանաչվել, իսկ հայրը տուժողի իրավահաջորդ չի ճանաչվել: Նաև, ըստ օրենքի, նախաքննական մարմինը պարտավոր էր բոլոր որոշումների պատճենները տրամադրել տուժող կողմին, սակայն  դա ևս չի արվել ժամանակին: Փաստաթղթերը տրամադրվել է միայն այն բանից հետո, երբ տուժող կողմի ներկայացուցիչը պահանջել է դրանք, տրամադրվել են, բայց ոչ ամբողջությամբ: 

«Առաջին իսկ օրվանից նախաքննական մարմինը սպանությունը որակել է որպես ինքնասպանություն և ամեն անօրինական միջոցներ ձեռնարկում է, որպեսզի ապացուցի, թե իրոք կատարվել է ինքնասպանություն»-ասում է փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը։   

Ժաննա Ալեքսանյան

5532
Print
բանակ
ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը զինվորի մահից 10 օր անց 22.02.2018 | բանակ

ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը զինվորի մահից 10 օր անց

ՀՀ զինված ուժերի զինծառայող Ստեփան Ստեփանյանը փետրվարի 12-ին մահացել է զինվորական հոսպիտալում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Զինծառայողը եղ

«Եղնիկներում» ինչպես «Եղնիկներում». ՊԲ-ն թաքցնում է զինվորի  մահվան համար պատասխանատուների անունները 21.02.2018 | բանակ

«Եղնիկներում» ինչպես «Եղնիկներում». ՊԲ-ն թաքցնում է զինվորի մահվան համար պատասխանատուների անունները

Խաղաղ պայաններում զոհված զինվորի ճակատագիրը մեզանում փակ թեմա է, «սև արկղ», որն, ի տարբերություն կործանված օդանավերի «սև արկղի», հանրության համար երբեք ամբողջությամբ չի վերծանվում: Զոհված բանակայինների ծնողներին երբեք լիարժեք ճշմարտությունը չեն հայտնում, երբեմն նույնիսկ դիտավորյալ մոլորո

Զինծառայող Հովսեփ Գրիգորյանի մահվանից հետո (ֆոտոշարք) 19.02.2018 | բանակ

Զինծառայող Հովսեփ Գրիգորյանի մահվանից հետո (ֆոտոշարք)

Հունվարի 27-ին Արցախում զոհված զինծառայող, 20-ամյա Հովսեփ Գրիգորյանի մայրը՝ Արմինե Ավետիսյանը, կարող էր իր միակ որդուն&

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: