լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
30.11.2017 | բանակ

վիրավոր զինծառայող Նարեկ Հովեյանը ժպտացել է մորը, սեղմել ձեռքը (տեսանյութ)

վիրավոր զինծառայող Նարեկ Հովեյանը ժպտացել է մորը, սեղմել ձեռքը (տեսանյութ)
Վիրավոր զինծառայող որդուն տեսնելու համար Վերակենդանացման բաժանմունքի միջանցքում Սեդա Ղուկասյանը սպասում է գրեթե մեկ ժամ։ Մոր այցելության պահին Նարեկը քնած է։ Բժիշկներն ասում են, որ նրան հիմա արթնացնել չի կարելի․ քնելը էներգիա է փոխանցում մարդուն։ 

 Տիկին Սեդան մտախոհ է։ Աչքերը փակում է՝ մտքում շարունակելով զրույցը Նարեկի հետ, հետո՝ հայացքն ուղղում դեպի երկինք ու աղոթք հղում առ Աստված՝ որդուն առողջություն գթալով։ 

 19-ամյա զինծառայող Նարեկ Հովեյանը 10 օր առաջ ականի պայթյունից գլխի ու պարանոցի շրջանում վնասվածքներ է ստացել, Ստեփանակերտի հոսպիտալում հեռացրել են մեկ աչքը։ Նոյեմբերի 21-ին Արցախի Մարտակերտի զորամասի պահպանության տեղամասում որոտացած ականի պայթյունից է նա վիրավորվել, 3 զինծառայողները՝ Գեղամ Զաքարյանը, Սարգիս Աբրահամյանը և Սարգիս Մելիքյանը մահացել են։

 Նարեկ Հովեյանի կյանքը փրկվել է հրաշքով։ Կարծես՝ նա անմիջապես ականի հետ չի շփվել, այլ մյուս զինծառայողներին պարզապես օժանդակել է, փոքր ինչ հեռու է եղել։ Այս պահին Նարեկը Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ապաքինվում է, բժիշկների մշտական հսկողության ներքո է։ 

Միջանցքում այս ու այն կողմ անող մորը Վերակենդանացման բաժանմունքի բժիշկները վերջապես ավետում են՝ Նարեկն արթնացել է ու սպասում է նրան։ Տիկին Սեդայի անհանգստությունը տեսանելի է՝ սրտի աշխատանքն արագանում է, դեմքին ժպիտ է հայտնվում․ իր պաշտելիին է տեսնելու։ Նրա աչքերում վերստին փայլում է մայրական սերն ու քնքշությունը․․․որքա՜ն նվիրում կա այս կնոջ հայացքում։

 Ձեռքում պահել է տանը պատրաստած սննդամթերքի փաթեթը, բայց դեռ չի կարող Նարեկի սիրած կերակուրները բերել, միայն՝ թեթև սնունդ է կարելի, որն ընդունում է հատուկ սարքի միջոցով։ 

 Կերակրելուց հետո տիկին Սեդան ժամանակ է գտնում ForRights.am-ի հետ կիսվելու, թե որդու հետ ժամանակն ինչպես անցավ։ Ուրախությամբ է ասում՝ Նարեկն ամեն ինչ հասկանում է, գիտի, թե հիմա որտեղ է, ինչ է կատարվել ու կարողանում է կոնտակտի մեջ մտնել․ «Ասում եմ՝ Նարե՜կ, ժպտա՛։ Մի փոքր ժպտում է, ձեռքս սեղմում, ուզում է ասել՝ դուք մի նեղվեք․․․։ Խոսքերս ամբողջովին ըմբռնում է, դեռ խոսել չի կարողանում, բայց ձեռքով հասկացնում է, թե ինչ է ուզում»։ 

Զինծառայողի բուժմամբ զբաղվող բժիշկներն ու բուժքույրերը ևս պնդում են՝  դիմախաղից ամբողջովին հասկանում են Նարեկի մտքերը։ Նրա առողջության վերականգնումը տեղի է ունենում փուլ առ փուլ, ստանում է հակաբիոտիկ դեղեր, որոնց տեսակներն ու չափաբաժինները կարող են փոխվել՝ կապված գրանցված առաջընթացի հետ։ 

«Համակարգչային տոմոգրաֆիա են անցկացրել, Նարեկի գլխի հարցում դեռ փոփոխություն չկա։ Նարեկը հարված ստացել է ճակատային մասում, գլխին հեմատոմաներ են եղել, որոնք մաքրվել են։ Դեռ արհեստական շնչառություն է միացված, քանի որ շնչափողի հետ խնդիր ունի, չի կարող ինքնուրույն շնչել, երկու-երեք օր սարքը միացված կլինի, դրական դինամիկա է նկատվում։ Վիրակապեր են դնում, աչքին՝ առանձին»,- ասում է տիկին Սեդան և բժիշկների աշխատանքից գոհունակություն հայտնում։  

Նարեկ Հովեյանի ծնողները դեպքի վերաբերյալ շատ մանրամասների չեն տիրապետում․ իրենց պարզապես չեն ներկայացրել։ Միայն գիտեն, որ Նարեկը վիրավորվել է ականի հետ աշխատանքի արդյունքում։ 

 Զինծառայողն ականի հետ աշխատանքի մասնագիտացում չուներ և հարցական է՝ այդ պարագայում պե՞տք է ընդգրկվեր այդպիսի աշխատանքներում։ 

 Նարեկի ընտանիքը վիրավորվելու մասին լուրն իմացել է ոչ թե Պաշտպանության նախարարությունից, այլ Մարտակերտ քաղաքում բնակվող բարեկամներից։ Դեպքից մի քանի օր անց պաշտպանական գերատեսչությունը հարկ չէր համարել կապվել ծնողների հետ, բայց վերջերս մի քանի անգամ զանգել են տիկին Սեդայի ամուսնուն, հետաքրքրվել որդու առողջությամբ։ 

Դավիթաշենցի Նարեկ Հովեյանը ծառայության մեջ անցկացրել է 1 տարի 4 ամիս։ Ծանոթ-անծանոթ իրար հերթ չտալով այցելում են տիկին Սեդայի ընտանիք, հարցուփորձ անում, ճշտում՝ ո՞նց է իրենց սիրելի Նարեկը, թաղի սիրելին, չարաճճին․․․

Նարեկի վիրավորվելը ծանր են տարել հատկապես ընկերները, որոնց հետ ըմբշամարտի ու երգարվեստի պարապմունքների է այցելել։ Քաղաքացիական կյանքում Նարեկն ակտիվորեն զբաղվել է հատկապես սպորտով, զուգահեռ նաև երգում է․ նախընտրում է կատարել ժողովրդական երգեր։ Նույնիսկ մենահամերգ է ունեցել, մրցույթներից վերադարձել հաղթանակներով։ 

 Նարեկ Հովեյանի մարզիչներն ու ընկերները վերջերս են տեսակցության եկել Մուրացանի հոսպիտալ․ «Ես իրեն ասում եմ՝ գիտե՞ս Նարեկ, ընկերներդ են էստեղ, ինքը բռունցք է անում, սեղմում, այսինքն՝ մեզ ուժ էր տալիս։ Հետո հարցրի՝ ո՞ւմ կուզես տեսնել, պատասխանեց՝ հորեղբոր տղային։ Հորեղբոր տղան մոտեցավ, շատ լավ շփվեցին իրար հետ»,- պատմում է տիկին Սեդան։ 

Նա ընկճվող մայրերից չէ, գիտի, որ իր դրական էներգիան փոխանցվում է նաև որդուն, և ուրեմն՝ լավատես է ապագայի նկատմամբ․ «Նարեկս նպատակներ շատ ուներ, պիտի շարունակի ապրել, ամեն ինչ պետք է լավ լինի․․․»:  


Ռոբերտ Անանյան
22786
Print
բանակ
Զինծառայող Արթուր Գասպարյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հենակետի ավագին 25.05.2018 | բանակ

Զինծառայող Արթուր Գասպարյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հենակետի ավագին

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Արտյոմի Գասպարյանի մահվան դեպքի բոլոր հանգամանքները պարզ

Մովսես Հակոբյանը կազատվի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից 24.05.2018 | բանակ

Մովսես Հակոբյանը կազատվի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է նախագահ Արմեն Սարգսյանին՝ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին այլ աշխատանքի տեղափոխելու և պաշտոնից ազատելու հարցով: Այս մասին հայտարարել է վարչապետը՝ կառավարության նիստի սկզբում։ 


«Ոտքերդ աճում են». Ապրիլյան պատերազմի անդամահատված մասնակցից  «մաղարիչ» են պահանջել՝ 2-րդ կարգից չզրկելու համար 23.05.2018 | բանակ

«Ոտքերդ աճում են». Ապրիլյան պատերազմի անդամահատված մասնակցից «մաղարիչ» են պահանջել՝ 2-րդ կարգից չզրկելու համար

2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Քարվաճառի սահմանին ձյան տակ մնացած ու ցրտահարության արդյունքում երկու ոտնաթաթերն ու կրունկը կորցրած Վարդենիսի բնակիչ Ալբերտ Մարտոյանն այժմ անդամահատված ոտքերով, փայտին հենված ստիպված է մի կերպ Երևան հասնել ու դիմել լրատվամիջոցի օգնությանը՝ հաշմանդա

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: