լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
11.10.2017 | բանակ

մարտական դիրքում զինծառայող է զոհվել

մարտական դիրքում զինծառայող է զոհվել
Վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող Չապլին Արմենի Մարգարյանի մահվան հանգամանքները։  

2017 թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը՝ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ, ով  անմիջապես  տեղափոխվել է զինհոսպիտալ։   

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով:   

Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը զինհոսպիտալից տեղեկացվել է, որ նույն օրը՝ ժամը 21:00-ին,  գրանցվել է զինվորի կենսաբանական մահը:   

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:   Չապլին Մարգարյանը Արմավիր մարզի Արմավիր գյուղից էր: Նա բանակ էր զորակոչվել հունվարին: 
421
Print
բանակ
երբ գործ ունես զինծառայողի կյանքի ու մահվան հետ, հաղթանակն առավել արժեքավոր է դառնում 19.06.2018 | բանակ

երբ գործ ունես զինծառայողի կյանքի ու մահվան հետ, հաղթանակն առավել արժեքավոր է դառնում

Երբ աշխատանքը դրական արդյունք է տալիս, հույզերդ սկսում են խեղդել, աննկարագրելի ու հակասական զգացմունքներ են առաջ գալիս։ Հատկապես, երբ գործ ունես զինծառայողի կյանքի ու մահվան հանգամանքների հետ, հաղթանակն առավել արժեքավոր է դառնում։ Համարում ես, որ արդարությունը վերականգնվել է։  

Կուրսանտի սպանության գործով ևս մեկ մեղադրյալ իրեն անմեղ հայտարարեց 18.06.2018 | բանակ

Կուրսանտի սպանության գործով ևս մեկ մեղադրյալ իրեն անմեղ հայտարարեց

«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, դեպքի հետ որևէ կապ չունեմ։ Էս սարքած գործ ա»,- հայտարարեց 19-ամյա Հայկազ Բարսեղյանի՝ առանձնակի դաժանությամբ սպանության գործով անցնող մեղադրյալ Վաչե Սահակյանը և չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը:  


Վիգեն Սարգսյանի փոխարեն հոգաբարձուների խորհրդի նախագահ կնշանակվի Դավիթ Տոնոյանը 15.06.2018 | բանակ

Վիգեն Սարգսյանի փոխարեն հոգաբարձուների խորհրդի նախագահ կնշանակվի Դավիթ Տոնոյանը

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ՀՀ Պաշտպանոության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին ազատել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից:    

Որոշման նախ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: