լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
29.08.2017 | բանակ

Կյանքով հերոսները ինքնասպանություն չեն գործում

Կյանքով հերոսները ինքնասպանություն չեն գործում
Արմեն Մկրտչյանը խորությամն գիտի այս խոսքերի իմաստը: Նա արցախյան պատերազմի հենց առաջին օրերին է զինվորագրվել Ապարանում ձևավորված առաջին ջոկատին և մեկնել պատերազմի դաշտ, որտեղ շատ բան է տեսել և հասկացել: Ու հիմա , երբ հերոս որդու, հայոց բանակի կապիտան Անդրանիկ Մկրտչյանի մահը որակել են ինքնասպանություն, հայրը գիտի, որ որդին նման քայլի չէր գնա: «Նա կյանքով հերոս էր»: 

Որդու մահվան մասին լուրը Մկրտչյանների ընտանիքը ստացել է այն նույն օրը՝ օգոստոսի 20-ին, երբ  նա տուն էր եկել,  միասին էին անցկացրել, ապա վերադարձել էր Մեղրիի զորամաս, որտեղ ծառայում էր: Տրամադրությունը բարձր էր, տագնապալի և անհանգստացնող դրսևորումներ չի ունեցել: Ընտանիքի հետ կապի մեջ է եղել  նաև ճանապարհին,: Մոր հետ խոսել է տեղ հասնելուց հետո, իսկ ժամեր անց որդու մահվան լուրն են ստացել: Վերջին հաղորդագրությունը Անդրանիկը տեղ հասնելուց հետո գրել էր սիրած աղջկան, ում հետ պատրաստվում էր ամուսնանալ:  

Զորամասը կցկտուր բացատրություններ է տվել «ինքնասպանության» շուրջ, ինչը խորացրել է կասկածները, քննություն պետք է կատարվի, բայց մինչև քննությունը կարծես ինքնասպանության մասին որոշումն այլևս ընդունված է:  


Պաշտպանության նախարարությունը լուռ է մինչ այս պահը և որևէ  պարզաբանում չի տվել, թե ինչու են «կյանքով հերոսին» սպանված հայտնաբերել իր աշխատասենյակում 26 ամյա կապիտան Անդրանիկ Մկրտչյանին հողին են հանձնել առանց զինվորական կարգի: Զորամասից ներկա են գտնվել ոչ հրամանատարի մակարդակով, Պաշտպանության նախարարությունից  որևէ մեկը ներկա չի գտնվել հուղարկավորությանը: 

Ապարանում տպավորություն կար, որ հերոսին զրկել են բոլոր պատիվներից: Անդրանիկին Ապարանում ճանաչում են որպես հերոսի, որպես հավասարակշիռ և համեստ զինվոր երիտասդարդի: Հայրը՝ Արմեն Մկրտչյանը երկու որդիներից հայրենիքին արժանի զինվորներ է կերտել,  հարուստ գիտելիքներով , ուժեղ կամքով ու նվիրվածությամբ: Երկուսն էլ ավարտել են  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան , երկուսն էլ հետախույզ են: Մայրը՝ Նարինեն առանձնացնում է Անդրանիկին.  

«Նա հզոր հետախպույզ էր, ոչ սովորական, խորքային հետախույզ էր»: 

Վերջին երկու տարիներին Անդրանիկը զինվորական ծառայության մեջ էր Հատուկ գնդում, որտեղից նրանց տանում էին թեժ կետեր: Հենց այստեղից է նա հայտնվել ապրիլյան պատերազմում՝ Թալիշի առաջնագծումւ. որտեղ և կնքվել է որպես հերոս:  Պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով, ստացել է բազմաթիվ պատվոգրեր ու շնորհակալագրեր «ՀՀ և ԼՂՀ սահմանների հերոսական ու անձնուրաց  պաշտպանության, ինչպես նաև ապրիլյան քառօրյա և մայիսյան հաղթանակների համար»: 

«Որդիս է ապրիլյան պատերազմի հերոս Սասուն Մկրտչյանի մարմինը իր ձեռքերի վրա՝ կրակի միջով դուրս բերել, նա ինչպես կարող էր ինքնասպան լինել», պատմում է մայրը: Անդրանիկն այդ օրերի մասին շատ բան չի պատմել ընտանիքին: 

Տեղեկություններ կան, որ ապրիլյան պատերազմի օրերին, Անդրանիկն իր ընկերների հետ մի քանի կիլոմետր մտել են թշնամու թիկունք, սպասել են հրամանի և ամրացման, որպեսզի վերցնեն թշնամու դիրքերը, սակայն ստացել են նահանջ հրաման… 

Մայիսին ամսին, երբ Անդրանիկն արդեն վերադարձել էր Ղարաբաղից, ծառայակից ընկերների հետ միասին մի միջադեպի մասնակից  են դառնում ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ  և նրան Հատուկ գնդից տեղափոխոիմ են Մեղրի՝ Ագարակի զորամաս «Տարան էնտեղ, որ տղայիս գլուխն ուտեն» ասում է մայրը: 

Ժաննա Ալեքսանյան
2941
Print
բանակ
երբ գործ ունես զինծառայողի կյանքի ու մահվան հետ, հաղթանակն առավել արժեքավոր է դառնում 19.06.2018 | բանակ

երբ գործ ունես զինծառայողի կյանքի ու մահվան հետ, հաղթանակն առավել արժեքավոր է դառնում

Երբ աշխատանքը դրական արդյունք է տալիս, հույզերդ սկսում են խեղդել, աննկարագրելի ու հակասական զգացմունքներ են առաջ գալիս։ Հատկապես, երբ գործ ունես զինծառայողի կյանքի ու մահվան հանգամանքների հետ, հաղթանակն առավել արժեքավոր է դառնում։ Համարում ես, որ արդարությունը վերականգնվել է։  

Կուրսանտի սպանության գործով ևս մեկ մեղադրյալ իրեն անմեղ հայտարարեց 18.06.2018 | բանակ

Կուրսանտի սպանության գործով ևս մեկ մեղադրյալ իրեն անմեղ հայտարարեց

«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, դեպքի հետ որևէ կապ չունեմ։ Էս սարքած գործ ա»,- հայտարարեց 19-ամյա Հայկազ Բարսեղյանի՝ առանձնակի դաժանությամբ սպանության գործով անցնող մեղադրյալ Վաչե Սահակյանը և չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը:  


Վիգեն Սարգսյանի փոխարեն հոգաբարձուների խորհրդի նախագահ կնշանակվի Դավիթ Տոնոյանը 15.06.2018 | բանակ

Վիգեն Սարգսյանի փոխարեն հոգաբարձուների խորհրդի նախագահ կնշանակվի Դավիթ Տոնոյանը

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ՀՀ Պաշտպանոության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին ազատել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից:    

Որոշման նախ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: