լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
26.08.2015 | բանակ

հենց դուռը բացեցի, մի հատ կրակոց եկավ, ոնց որ ինձ խփեն

հենց դուռը բացեցի, մի հատ կրակոց եկավ, ոնց որ ինձ խփեն
Սահմանամերձ Ոսկևան գյուղ տանող ամբող ճանապարհին զգուշացնող ցուցանակներ են՝ Գնդակոծման գոտի: Այս ճանապարհը պիտի արագ անցնես, կանգնել չես կարող, ամեն րոպե կարող ես կրակոցի թիրախ դառնալ: Կրակոցների պակաս այստեղ չկա:  

Ոսկևանցի Արման Հարությունյանը պարտադիր զինծառայությունից զորացրվել էր անցած հունիսին և գալուն պես պայմանագրային զինծառայության դիմում էր ներկայացրել, ուզում էր, որ հակառակորդի կողմից շարունակ գնդակոծվող գյուղը պաշտպաներ: Օգոստոսի 17-ին հրամանը եղավ, բայց մինչ այդ գնացել՝ ասել էր ինձ տարեք պոստեր: 

«Դրությունը սահմանին շատ լարված էր, վերին աստիճանի, բանակից զանգում էր, ասում էր գնալու եմ պոստեր, ուրիշները գյուղից դուրս էին գալիս, բայց ինքը ուզում էր սահմանը պահել, հենց մեր դիմացի պոստում էր ծառայում», պատմում է մայրը՝ Նարինեն: 

Տան պատշգամբից որդու պաշտպանած դիրքը երևում է, մայրն ամեն օր նայել է ու մտքով որդու հետ եղել: 

«Հենց դուռը բացեցի, մի հատ կրակոց եկավ, հայրն էլ ստեղ պառկած էր, ասի, վեր կաց, մեր էրեխուն բանա եղել, ոնց որ ինձ խփեն, ասավ, խոսացելա , շնորհավորելա, ասավ ընդամենը մեկ ժամ առաջ եմ խոսացել, դա անհնար բանա, ասի չէ, իմ էրեխուն բանա եղել, հեսա սկոռին բերելուա… իրա ավագն էր իրա մեքենայով տարել, նույնիսկ սկոռուն չէր տվել, դիպուկահարն էր խփել…»,   

Հունվարի 17-ը հոր ծննդյան օրն էր, Արմանը զանգել շնորհավորել էր և տրամադրությունը լավ էր, այդ օրը ընտանիքում նաև եղբոր  առաջնեկն էր ծնվել, ուրախ էր որ տանը երեխա է ծնվել, հարցրել էր էրեխու անունն ինչ եք դնելու…Հետո արդեն Արմանի անունով անվանեցին: 

«…նառդիվաններով իջա գնացի, հիմա նույնիսկ չեմ հիշում էդ ձմեռը ձյուն կար, թե՝ չէ, արդեն մոռացել եմ, հետո բարձրանալիս արդեն շատ վատ էի… փոքր տղես եկավ՝ ասավ Արմանին խփել են,  ասել էին վիրավորա…, գիտեք ոնցա խփել, էս գլխավոր երակներից մեկից մտելա մեկից դուրս եկել, ողնուղեղի թելը կտրել դուրս գալու ժամանակ, սնայպերա եղել, հետո ասին որ աղմուկա եղել էրեխեն ուզեցելա նայի….միշտ ասում էի Աշխարհաբեկ ջան գլուխդ ցածր պահի, բոյով էր, երկու մետր բոյ ուներ, հետո նայելա, հետ գնալիս խփել են…», արտասվում է: 

Որդու մահվան մասին Նարինեին միանգամից չեն ասել, ասել են վիրավորա, վիրահատում են. 

«ամուսինս երևի իմացել էր, ընդհանրապես հիվանդանոցին մոտ չեկավ, եկա հիվանդանոց, մարդիկ գալիս էին, իրոք հավատում էի որ հիվանդանոցումա,  ստեից ընդեղ էի գնում, հետո ուշ ինձ ասեցին, որ էդ ամբողջ ընթացքում եղելա հիվանդանոցի սենյակներից մեկում, չեն ուզեցել որ էդ վիճակում տեսնեմ… հետո չեմ հիշում ով ասավ հեռախոսով՝  չկա, ես գնացել էի բաղնիք ու ընկել եմ, հետո մի սաղ օր չէի կարողանում խոսել…ոչ մի բառ, երկրորդ օրը էրեխիս բերել են, նոր լեզուս բացվելա կարացել եմ խոսամ»:  

Արմանի մահը արագ էր վրա հասել, բանը բուժօգնության չէր հասել: «Բժշկին ասեցի ոնց չկարողացաք մի բան անել, ասավ, որ օրինակ ամենալավ հիվանդանոցը ամենամոտիկ գյուղում լիներ, չէինք կարողանա օգնել, բերողն ասել էր դեռ գյուղ չէինք մտել մահացել էր… էրեխեն, որ ընկելա, հեռախոսը ընկելա,, որ բերին տեսանք ժամը 4-ից անջատածա եղել, իր հետի ծառայողներն են պատմել, որ նա կարգապահ զինվոր էր,  պոստի էր կանգնում հեռախոսը անջատում էր… Իմ ձեռի հեռախոսը իմ տղիննա… իմ միջնեկ տղեն էր… Ասում էր ես հարսանիք եմ անելու…սիրած աղջիկ ուներ գյուղից », -սգում է մայրը:  

Նոր տարուն էլ տանը չէր, Հունվարի 9-ին Արմանի ծնուննդն են նշել, 15-ին բարձրացել է պոստեր 

«17-ին խփվեց…դրությունը շատ էր լարված, շատ շատ, անընդհատ կրակում էին,, անընդհատ…Դե ես ասի, իրանք բերին, իրանք էլ տարան… զինվորականներն եկան իրանք էլ տարան ու հավատացյալ էր տղես, կնքված էր, աղոթքներ գիտեր , դե ասում եմ կպահեր էլի Աստված, չպահեց տղիս, ընդամենը մի կրակոցով տունը քանդեց, մի կրակոցով…» 

Արմանին գյուղում բոլորն են սիրել. մեծից՝ փոքր: 

Բա նրա աշխատասիրությունը, երկու տղա էլ ունեմ չէ, ոչ մեկը ոչ կարողանումա խոտ հնձի նրա նման, ոչ հող մշակի, ամենաբարձր ծառն էլ կբարձրանար, ինքը փոքր ժամանակից սովորա եղել, որ ամեն ինչ պտի կարենա անի, ինձ միշտ ասում էր, մամ ջան եթե ես գնում եմ հող, դու ստեղ անելիք չունես դու պիտի տանը մնաս: Իրան բոլորը սիրում էին, ոչ թե որ իմ տղանա, ասում եմ, իրեն բոլորը յուրահատուկ սիրում էին , էն մեծ մարդիկ իր ընկերներն էին, փոքրերը՝ իր ընկերներն էն, ով կանգնումա ասումա Արմանը մեզնից գնաց…»: 


Մայրը պատմում է որդու նպատակների ու երազանքների մասին: 

«Ասում էր մամ ջան ծառայեմ գամ կսովորեմ, արդեն պատրաստել էինք, որ թղթերը ներկայացնենք…ասում էր դրությունը վատա, հետո կսովորեմ, էն էլ սենց եղավ, ինչ .. ուզում էր ամեն ինչին ինքնուրույն հասնել… Վերին աստիճանի բարի, խելոք, հասկացող, իրեն տարիքին ոչ համապատասխան ծանրակշիռ, ոնց որ մի ծանրակշիռ տղամարդ ու չգիտեմ ինչի միշտ շատ տխուր, բայց դեմքով ոնց որ երեխա լիներ,- արցունքն աչքերին որդուն ներկայացնում է մայրը.  

Ոսկևանցիներն ամեենօրյա հերոսի պես են ապրում: Կրակոցների պակաս գյուղում չկա, կրակում են շարունակ,  տարբեր զենքերից ու Նարինեն ամեն կրակոց լսելիս ասում է իմ տունը էս կրակոցները քանդեցին:  

Զորամասն Արմանի անունով խաչքար է պատրաստում, մայրն ասել է էնպիսի տեղ կդնեք, որ կրակոց չկպնի, դասընկերներն էլ խնդրել են էնպիսի մի տեղ դնել, որ ժողովուրդը կարողանա տեսնել, գյուղում իրեն շատ են հարգել, սիրել: 

Դպրոցում Արմանը միշտ պարտաճանաչ էր, անկարգություն երբեք չէր անում, իսկ եթե բոլորով էին անում, ինքը ամոթխած գլուխը կախում էր, բայց պատրաստակամ էր օգնել բոլորին: 

«Ակտիվ չէր, զուսպ ու համեստ է եղել. ոնց որ մանկությունը չէր զգում, միշտ լուրջ էր, թախծոտ աչքեր ուներ, ոնց որ գիտենար որ իր կյանքը կարճ կլիներ, ես էդպես եմ մտածում», ասում է Արմանի դասղեկ Անահիտը: 

Հունվարի 17-ին, ժամը 17. 40-ի սահմաններում մահացած վիճակում   Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել  Տավուշի մարզի սահմանամերձ   Ոսկեվան գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արման  Ալիկի Հարությունյանը: Զոհվել է ադրբեջանական դիպուկահարի գնդակից:  

ժաննա Ալեքսանյան          
2932
Print
բանակ
«Երբ սպանում են զինվորին՝ մահանում է ոչ միայն զինվորը, այլ մի ամբողջ ընտանիք». սպանված կուրսանտի հայր 11.12.2017 | բանակ

«Երբ սպանում են զինվորին՝ մահանում է ոչ միայն զինվորը, այլ մի ամբողջ ընտանիք». սպանված կուրսանտի հայր

«Թող ցանկացած զինվոր հասկանա, որ իր կողքի զինվորներից ամեն մեկը մի տան ճրագ է. Երբ սպանում են զինվորին՝ մահանում է ոչ միայն այդ զինվորը, այլ մի ամբողջ ընտանիք՝ նրանք էլ դատապարտվում են դանդաղ մահվան»,- Forrights.am-ի հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանվա

զինվորական դատախազությունը ճնշում է գործադրում անչափահաս վկայի նկատմամբ 8.12.2017 | բանակ

զինվորական դատախազությունը ճնշում է գործադրում անչափահաս վկայի նկատմամբ

Զինվորական դատախազությունը Ռազմական ոստիկանության միջոցով ճնշումներ  է սկսել Մեղրիի զորամասում օգոստոսի 20-ին մահացած կապիտան Անդրանիկ Մկրտչյանի ընկերուհու՝ 17-ամյա Աննա Ավետիսյանի նկատմամբ։ Վերջինս Անդրանիկ Մկրտչյանի մահվան փաստով հարուցված քրեական գործում կարևոր վկա է։ Ցուցմունք

«ինձ մոտ 800 մետր քարերի ու հողերի միջով ընկերներս ձեռքերի վրա իջեցրել են դիրքերից» (տեսանյութ) 5.12.2017 | բանակ

«ինձ մոտ 800 մետր քարերի ու հողերի միջով ընկերներս ձեռքերի վրա իջեցրել են դիրքերից» (տեսանյութ)

«Ձայներ պարբերաբար լսվել էին, բայց դեպքի օրը ձայները արտասովոր էին ու մոտ, զենքի լիցքավորման ձայներ եմ լսել և ոտնաձայներ: Բարձրացա, որ դիտարկում անեի, բայց այնքան, որ չերևամ, հենց թեքվելու պահին էլ կրակեցին»: Թշնամու դիպուկահարի արձակած 2 գնդակից 1-ը վնասել է Լևոնի աջ թոքը, լյարդ

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: