Երևանում Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող կտեղադրվի։ Դրա նախագծման փաստաթղթերի ձեքբերման նպատակով կառավարությունը 2 միլիոն դրամ հատկացրեց։

Գումարը տրամադրվելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ կառավարության պահուստային ֆոնդից։

Ըստ նախագծի հուշակոթողը նախատեսվում է տեղադրել Գրիգոր Լուսավորիչի փողոցին և այգուն հարող տարածքում։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest