Հարուցվել է քրեական գործ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ

0
444
Հրայր Թովմասյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:

Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:

Կատարվում է նախաքննություն, տեղեկացնում են ՀՔԾ-ից:

Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանի հաղորդումը կապված է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալու հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here