Դատավոր Աննա Դանիբեկյանը տուժող է ճանաչվել

0
140

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով դատավորը տուժող է ճանաչվել և ցուցմունք տվել։

Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ  Նաիրա Հարությունյանը։

Նախապատմությունը հետևյալն է՝ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ մի երիտասարդ դատավորին տեսանկարահանելով հարցեր էր տալիս, մասնավորապես. «Արդյո՞ք Դուք պատերի տակ վնգստացող դատավորների թվին եք պատկանում»,- ինչպես նաև հետապնդում են դատավորին մինչև Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի շենք մուտք գործելը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը:

Դատարանը բավարարել է Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here