9․4 միլիոն դրամ՝ զինծառայող Հայկ Սեխլիյանի բուժումը Գերմանիայում շարունակելու համար

0
185

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր Կառավարության նիստում ներկայացրել է  որոշման նախագիծ, որով առաջարկվում է նախարարությանը հատկացնել 9․4 միլիոն դրամ՝ հատուկ առաջադրանք կատարելու ընթացքում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող  Հայկ Սեխլիյանի բուժումը Գերմանիայում շարունակելու համար։

Հիշեցնենք,  դեպքը տեղի է ունեցել 2016 թվականին՝ Թալիշում։  Գրադի պայթյունից զինծառայողը  ողնաշարի վնասվածք է ստացել:

Պաշտպանության նախարարը վկայակոչել է առողջապահության նախարարության եզրակացությունն այն մասին, որ բուժումը հնարավոր չէ շարունակել Հայաստանում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here