Տավուշի մարզի Գանձաքար գյուղի  անասնագոմում հայտնաբերվել է  պայմանագրային զինծառայող Արմեն Մ-ի դին: Այս տեղեկությունը հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Զինծառայողը ինքնասպանություն է գործել պարանից կախվելու միջոցով: Նա ծառայում էր  ՀՀ Զինված ուժերի զորամասերից մեկում:

Այս տարի ես երկու պայմանագրային զինծառայողներ են ինքնասպանությւն գործել: Հուլիսի 24-ին Երևանի Կորեայի ձոր կոչվող թաղամասի տներից մեկում հայտնաբերվել է Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ զորքերի զինծառայող Արսեն Կարապետյանը։

Օգոստոսի 7-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վարդ-բաղ կոչվող թաղամասում, պարանոցի շրջանում պարանով ծառից կախված վիճակում, հայտնաբերվել է ծառայությունից դուրս գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ենթասպա Սամվել Գառնիկի Մեժլումյանի դին:

Pin It on Pinterest