Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկում է «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործի քննությունը։ 

Դատավարությանը զուգահեռ բողոքի ակցիաներ են ընթանում դատարանի շենքի դիմաց։ 

Մարտի 1-ի տուժողներն այս դատական նիստից ակնկալում են, որ վերջապես արդարությունը կվերականգնվի․

«Երկար տարիներ Հայաստանում արդարությունը ոտնահարվել ա, թե ինչ ճանապարհով՝ Հայաստան պետությունը երկու մասի բաժանելով, գործակալների միջոցներով և այլն։ Ազգի գլուխը կտրեցին, որ առանց գլխի հոգի մարմին պարգևեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց տուժողներից մեկը։

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանի խոսքով սպանություններն ամբողջովին կբացահայտվեն, քանի որ գործի նյութերից արդեն ամեն ինչ պարզ է․

«Գործի նյութերից պարզ է՝ ովքեր են սպանողները, հրաման տվողները»,-ասաց նա, հավելելով, որ շատ ծանր և ժամանակատար գործ է։ Գործով կան 800 վկաներ և երբ նրանք դատարանում վկայություն տան, ապա Քոչարյանի փաստաբաններն ու աջակիցները փախնելու են․

«Նա սահմանադրական կարգն է տապապել՝ պետական հանցագործ է»,-հայտարարեց Սարգիս Քլոյանը։

Իրավապաշպան Նինա Կարապետյանցը ևս դատարանի առաջ էր եկել էր մասնակցելու բողոքի ացիային․

«Եկել եմ իմ զորակցությունը հայտնելու նախ և առաջ այն այն 10 զոհերի հարազատներին, նաև այն բոլոր քաղաքացիներին որոնք խոշտանգվեցին ոստիկանություններում և քննչականներում, ինչպես նաև այն անձանց ովքեր ապօրինի դատապարտվեցին»,-ասաց Նինա Կարապետյանցը։

Ըստ իրավապաշտպանի՝ այս անվերջ տևող դատավարություններն ու քննությունները նաև վիրավորական են և ապտակ են Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար․

«Միևնույն է հաղթանակը լինելու է ժողովրդինը՝ հանցագործը չի կարող անպատիժ մնալ»,-ասաց Նինա Կարապետյանցը։

«Դա անմոռանալի է։ Եվ հիմա այդ մարդը կանգել և ստում է, հրաժարվում է, չի գիտակցում, որ ինքն է այդ ամենի պատասխանատուն»,- ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Ըստ նրա՝ փաստերը բավարար կլինեն՝ դատաքննությունն ի վերջո ավարտին հասցնելու համար. «11 տարի է՝ մենք սպասում ենք հանցագործության բացահայտմանը։ Վստահ եմ, որ խափանման միջոցը չի փոխվելու և քրեական հետապնդումը չի դադարեցվելու։ Ի՞նչ հիմքերով պետք է դատարանը դա անի։ Դա խայտառակություն է, ինչպես կարելի է նման բան մտածել»,-ասաց նա։

Այս գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ նախկին փոխվարչապետ  Արմեն Գևորգյանը։ Յուրի Խաչատուրովը եւ Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գեւորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: Այս գործով կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ. վերջինը՝ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ։

Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի նկատմամբ, որպես փախանման միջոց է ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը։

Սեպտեմբերի 4–ին ՍԴ–ն մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը արձանագրեց, որ 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։ Այս որոշումից հետո Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին առաջին ատյանի դատարանին՝ ՍԴ որոշման հիմքով անհապաղ ազատ արձակել  երկրորդ նախագահին։

Ազնիվ Սիրադեղյան

Լուսանկարները՝ Անի Գևորգյանի

Pin It on Pinterest