Գագիկ Խաչատրյանը ձերբակալվեց. ԱԱԾ

0
145
Գագիկ Խաչատրյան

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։

Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։

Նախաքննությունը շարունակվում է։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվելու առանձնապես խոշոր չափերի գումարների վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման վերաբերյալ.

«Խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է, չի բացառվում, որ մեղադրանքը լրացվի այլ հոդվածներով: Խուզարկության ավարտին նա բերման է ենթարկվելու»:

Վանեցյանի փոխանցմամբ, ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող ինչպես բնակելի, այնպես էլ գրասենյակային տարածքներում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here