Զինծառայող է մահացել

0
1614

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի գրառումը ֆեյսբուքյան էջում զինվորի մահվան հետ կապված.

«Ցավալի լուր. Գյումրիում, տանը հայտնաբերվել է ենթասպա, զորամասերից մեկի նվագախմբի ծառայող Սամվել Գառնիկի Մեժլումյանի կախված դի»:

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց դեպքի առթիվ, մանրամասնելով՝ 2019թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վարդ-բաղ կոչվող թաղամասում, պարանոցի շրջանում պարանով ծառից կախված վիճակում, հայտնաբերվել է ծառայությունից դուրս գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ենթասպա Սամվել Գառնիկի Մեժլումյանի դին:

«Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here