Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

0
243
Նախշուն Տավարացյան

ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը քիչ առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել։

Հիշեցնենք, որ այսօր Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով հրավիրված ԲԴԽ նիստին հայտնի դարձավ, որ  Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանը կշարունակի ԲԴԽ անդամի իր լիազորությունները:

Նշենք, որ Նախշուն Տավարացյանը ԲԴԽ անդամ էր ընտրվել ինը ամիս առաջ, բայց չէր երդվել, ինչը մի շարք իրավապաշտպաններ օրենքի խախտում էին համարել: Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը հայտարարել էր, որ հրավիրվելու է նիստ՝ Տավարացյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունների դադարեցման պահանջով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here