«Վաղը հնարավոր կլինի Յուրիկ Բրույանին ներկայացնել Ռազմաբժշկական հանձնաժողովի նիստին, որից հետո սահմանված կարգով 15-օրյա ժամկետով կգտնվի Կանազի հոսպիտալում, ապա կտրվի վերջնական եզրակացությունը, որի արդյունքում նա կարող է ոչ պիտանի ճանաչվել ծառայության համար»,-այս մասին  հայտնում է Բրոյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանը, անդրադառնալով հիվանդ զինծառայողի շուրջ ստեղծված իրավիճակին։

Շուրջ 7 ամիս «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն հետևում է զինծառայող Յուրիկ Բրոյանի շուրջ ստեղծված իրավիճակին, փորձում է հանրության ուշադրությունը հրավիրել Յուրիկ Բրոյանի առողջական վիճակի վրա և կարծես թե «սայլը տեղից շարժվեց»։

Բրոյանը, 15 օր կանկացնի Կանազի հոսպիտալում, այն միակ հաստատությունն է, որը կարող  է տալ նման եզրակացույթուն՝ հիմնվելով 2 բժշկական եզրակացությունների վրա, որոնք հաստատում են, որ Յուրիկ Բրոյանը «սիմուլյանտ» չէ։

«Ավելին, ոչ միայն սիմուլյանտ չէ, այլև նրա գործողությունները սիմուլյացիոն բնույթ չեն կրել: Նշանակված լրացուցիչ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը վերահաստատել է այդ հանգամանքը»,- ասում է փաստաբան Հայարփի Սարգսյանը

Այս պահին Յուրիկ Բրոյանը գտնվում է Ռազմական ոստիկանությունում։ Forrights –ը բազմիցս անդրադարձել է Յուրիկ Բրոյանի առողջական վիճակին, որ նա ունի անհրաժեշտ բուժման կարիք, ինչպես նաև այն հանգամանքին, որ նա ապօրինի կերպով է պահվում Ռազմական ոստիկանությունում, ինչը նպաստում է Բրոյանի առողջական վիճակի սրմանը։

Բրոյանի առողջական վիճակը այս պահին էլ շարունակում է մնալ ծանր։ Մոր՝ Մարինեի խոսքով  նա լարված է և հոգեպես ընկճված։

Խոսենք գործի նախապատմությունից:

Բրոյանը դպրոց չի հաճախել, գրել-կարդալ չգիտի: Ըստ նրա մոր՝ Մարինե Բրոյանի, երիտասարդը մանկուց հոգեկան խնդիրներ ունի, հաղորդակցման բարդություններ, ինքնավնասման հակում, պարբերաբար ցնցումների մեջ է ընկնում՝ հիվանդագին վիճակներ, որոնք բանակում ավելի արտահայտիչ են դարձել. «Ես որդի եմ ուղարկել բանակ, որ ծառայի, ոչ թե ավելի վատ առողջական վիճակի մեջ ընկն»,-իր վրդովմունքը հայտնեց մայրը

Անցյալ տարվա օգոստոսին Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը «թեթև մտավոր հետամնացություն» ախտորոշելով, Յուրիկին պիտանի է ճանաչել սահմանափակումներով ծառայության համար և զորակոչել է բանակ:

Մարտակերտի զորամասում, որտեղ հաշվառված է շարքային Բրոյանը, նա չի կարողացել անգամ շարային քայլը յուրացնել, քանի որ ոտքերը քայլելիս թուլանում էին։ Արդյունքում, զորամասի հրամկազմը որոշել է, որ տղան «սիմուլյանտ» է:

Մանրամասները տեսանյութում՝

Ազնիվ Սիրադեղյան

Pin It on Pinterest