Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամներ են ընտրվել Ռուբեն Վարդազարյանը և Մեսրոպ Մակյանը, այս մասին հայտարարեց Դատավորների ընդհանուր ժողովի նախագահ, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը։

Խունդկարյանը նշեց նաև, որ տեղի է ունեցել Ռուբեն Վարդազարյանի, Մեսրոպ Մակյանի, դատավոր Նախշուն Տավարացյանի երդման արարողությունը։

«Տիկին Տավարացյանը 2018 թվականին օրենքի ուժով ընտրվել էր Բարձրագույն դատական խորհրդի անդամ՝ հաշվի առնելով գենդերային սկզբունքը պահպանելու օրենսդրական անհրաժեշտությունը», — ասաց Խունդկարյանը։

Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամների թափուր տեղի համար դիմում էին ներկայացրել 11 դատավորներ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest