Երևանի քաղաքապետարանի մոտ այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք հավաքել էին մոտակա շենքերից մեկի աղբն ու բերել քաղաքապետարան:

Քաղաքացիներն աղբի տոպրակներ են նետել շենքի մուտքի մոտ՝ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով քաղաքի առջև ծառացած խնդրի վրա։

«Աղբը մենք տանում ենք քաղաքապետարան, որ հասկանան, որ ամեն օր մենք մաքրելու ենք մի հասցե, որտեղի բնակիչներից ստանում ենք ահազանգ և աղբը տանելու ենք իրենց»,-ասաց քաղաքակցիներից մեկը։

Ակցիայի մասնակիցները փորձում էին աղբը քաղաքապետարանի շենք մտցնել, սակայն աշխատակիցները թույլ չտվեցին: Իրավապահները բերման են ենթարկել 3 քաղաքացու:

«Քաղաքն աղբի մեջ կորած չէ, քաղաքում կա աղբահանության խնդիր և աղբահանության համար պատասխանատու «Սանիթեք» ընկերությունը պատշաճ չի իրականացնում իր գործառույթները»,- Երևանի քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետւի մամուլի խոնակ Հակոբ Կարապետյանը։

Նրա խոսքով, դրա համար քաղաքային իշխանությունը ձեռնարկել է աղբահանությունը սեփական ուժերով կազմակերպելու այլընտրանքային՝ երկրորդ օպերատորն ունենալու տարբերակը, որն այս պահին համայնքային հիմնարկն է, որն այս պահին համալրվում է տեխնիկայով, աղբամաններով, ինչպես նաև մարդկային ռեսուրսներով։

Անդրադարձավ քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային, ինչպես նաև քաղաքացիներին բերման ենթարկելուն, նշեց․

«Այսօր տեղի է ունեցել ինչ-որ «պերֆորմանս» մի քանի քաղաքացիների կատարմամբ, իսկ թե որքանով է դա իրավաչափ, դրա գնահատականը կտան իրավապահները: Ամեն դեպքում, չեմ կարծում, որ դրա հասցեատերը Երևանի քաղաքապետարանն է»,-հավելեց Երևանի քաղաքապետւի մամուլի խոնակ Հակոբ Կարապետյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest