Հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզումԶոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: Ըստ նախնական տվյալների՝ կան 6 զոհ և 11 տուժած։ Պարզվել է, որ Զոդի կարմրջի վրա բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները:

Ողբերգական վթարի ականատես Արթուր Նազարեթյանը լրագրողներին պատմել է, որ կրակն այնքան ուժեղ է եղել, որ հնարավոր չէր մոտենալու ու փրկել մարդկանց.

«Բոցը շատ ուժեղ էր, ահավոր էր, չէինք կարողանում մոտենալ: Անձամբ ես ուզում էին կախված աղջկան օգնել, չկարողացա, հնարավոր չէր, բոցը շատ էր ահավոր, կրակը շատ էր ուժեղ: Ես անձամբ տեսել եմ 4-5 հոգի զոհ: Տեսա, որ «ԳԱԶԵԼ»-ի վարորդը զոհվել էր, ընկած էր աջի վրա, հավանաբար փորձել էր կողքի դռնով դուրս նետվել, չէր կարողացել: Իմ աչքի առաջ վառվում էին, մոխրանում էին: 5-6 մետրից չէին կարողանում մոտենալ հրշեջները, որ ջուրը պահեին; Բոլոր 3 մեքենաներն էլ իրար հետ վախվում էին»,-վթարից մանրամասներ է պատմել ականատեսը:

Տուժածները՝ Ս.Հ.-ն (ծնված 1956 թ., քաղաք Երևան), Ծ.Հ.-ն (ծնված 1999 թ., գյուղ Երասխ), Գ.Ղ.-ն (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան), Հ.Ա.-ն (ծնված 1973 թ., քաղաք Վայք), Ն.Ա.-ն (ծնված 1977 թ., քաղաք Արարատ), Ս.Ա.-ն (ծնված 1996 թ., քաղաք Արարատ), Ն.Գ.-ն (7 տարեկան, քաղաք Վայք), Ս.Ի.-ն (ծնված 1953 թ., քաղաք Երևան), Ռ.Հ.-ն (ծնված 1984 թ., գյուղ Երասխ), Ա.Մ.-ն (ծնված 2006 թ., քաղաք Արարատ) և Ֆ.Մ.-ն (ծնված 2007 թ., գյուղ Սուրենավան) հոսպիտալացվել են Արարատի ԲԿ: Ն.Ա.-ն և Ն. Գ.-ն Արարատի ԲԿ-ում են: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ս.Ա.-ն, Ս.Ի.-ն և Ֆ.Մ.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել: Ս.Հ.-ն, Ծ.Հ.-ն, Գ.Ղ.-ն և Ռ.Հ.-ն տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Հ.Ա.-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Ա.Մ.-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն Արարատի մարզում Զոդի կամրջի մոտ այսօր տեղի ունեցած վթարի վայրի զննությամբ հայտնաբերվել է 6 այրված դի:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով նախարարի տեղակալներն այցելում են հիվանդանոցներ և տեղում ծանոթանում իրավիճակին:

Pin It on Pinterest