ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով տուժողներ են ճանաչվել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Երանոսյանի գործով նիստի ժամանակ այս մասին հայտարարեց նիստը նախագահող դատավորը:

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում՝ հուլիսի 2-ին, ընթանում է ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը:

Նիստին ներկա չեն տուժող կողմն ու տուժողների ներկայացուցիչը, սակայն մեղադրող դատախազի առաջարկով դատական նիստը շարունակվում է առանց նրանց:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest