Այսօր 13։30-ի սահմաններում ժամկետային զինծառայող Հայկ Ալավերդյանի մահվան դեպքի կապակցությամբ չորրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը)։
Ըստ նախնական վարկածի, ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք:
Հիշեցնենք, որ զինծառայողի մահվան մասին հայտնել էր Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Քննչական կոմիտեից Forrights-ին հայտնել էին, որ զինծառայողի դին հայտնաբերվել է Արմավիրի մարզի Բաղրամյան ուսումնական կենտրոնում․
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: