ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կլանավոր Վահե Մելոյանը, ով 50 օր գտնվում էր հացադուլի մեջ և հունիսի 15-ից գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, բժիշկների հսկողության տակ, այսօր դուրս է եկել հացադուլից: Այս մասին հաղորդում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Վահե Մելոյանը ծարահեղ այս քայլով իր բողոքն է արտահայտում քննչական մարմինների դեմ՝ պնդելով, որ իրեն կեղծ մեղադրանք են առաջադրել: Նրան մեղադրում են ավազակային հարձակման մեջ։

Քրեակատարողական ծառայությունից Forrights-ին տեղեկացրին, որ կալանավորը դեռ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, քանի որ բուժման անհրաժեշտություն կա։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին, Forrights-ին ահազանգել էր Վահե Մելոյանի մայրը, որ իր որդին երկարատև հացադուլի մեջ է և նույնսիկ սկսել է հրաժարվել ջրից․

«Հազում է,  հազալուց արյուն է գալիս, մեզի մեջ ևս արյուն է»,- փոխանցել էր Վահե Մելոյանի մայրը՝ տիկին Վերան:

Նշենք, որ 32-ամյա Վահե Մելոյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ և բանակից ազատվել է հոգեկան հիվանդություն ունենալու փաստով։ Մայրը՝ Վերան որոդու հոգեկան հիվանդությունը կապում է 2 տարեկան հասակում Սպիտակի երկրաշարժի ժամանակ երեխայի փլատակների տակ մնալու հետ և ասում է, որ դա է որդու հիվանդության համար հիմք հանդիսացել ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest