Արմեն Բեկթաշյանը քիչ առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի պաշտոնից:

Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամի պաշտոնից այսօր հրաժարականի դիմում էր ներկայացրել Սերգեյ Մեղրյանը, ավելի վաղ՝ Արմեն Խաչատրյանը և Գևորգ Դանիելյանը, իսկ մայիսի 24-ին՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները ներկայումս ժամանակավորապես կատարում է խորհրդի դատավոր անդամ Սերգեյ Չիչոյանը։ 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest