Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը սնանկ է ճանաչվել

0
626

Դատարանի որոշմամբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը սնանկ է ճանաչվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական հարթակից։

Դիմումատուն դատարանին հայտնել է, որ «Հայբիզնեսբանկի»-ի և Սուրիկ պայամանագիրը, վարկառուին տրամադրել է 1.000.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային գիծ, իսկ վարկառուն պարտավորվել է մինչև 07.07.2020թ. վերադարձնել ստացված վարկը և տարեկան 10% վճարել դրանից:

«Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության և Սուրիկ Խաչատրյանի միջև կնքվել է անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ պայմանագիր, որով գրավադրվել է գրավատուին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Կենտրոն համայնք, Այասի փողոց 10/1 հասցեում գտնվող անշարժ գույքը:

Դիմումատուն դատարանին հայտնել է, որ բանկը 22.06.2018թ. վարկառուին ուղարկել է պարտավորությունների կատարման վերաբերյալ նախապահանջ, վեջինիս տեղեկացնելով պարտքի ժամկետանց գումարը չվճարելու դեպքում վարկային պայմանագրով սահմանված կարգով պարտքի ամբողջ գումարը և վնասները բռնագանձելու մասին, սակայն պարտավորությունները կրկին չի կատարել: Բանկի կողմից 26.07.2018թ. բռնագանձման ծանուցում է ներկայացվել Սուրիկ Խաչատրյանին՝ երկամսյա ժամկետում պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու, իսկ հակառակ դեպքում գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու մասին, սակայն վերջինիս կողմից պարտավորությունները կրկին չեն կատարվել:

07.12.2018թ. դրությամբ Սուրիկ Խաչատրյանի պարտքը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի նկատմամբ, կազմել է 1.012.260,36 ԱՄՆ դոլարին համարժեք 491.209.462,30 ՀՀ դրամ, որից հաշվարկված տոկոսի գումար 49.342,85 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ժամկետանց օվերդրաֆտի գումարի նկատմամբ հաշվարկված տոկոս 31.681,34 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսի նկատմամբ հաշվարկված տույժ 10.530,74 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Դիմումատուն դատարանից խնդրել էր պարտապանին՝ Սուրիկ Խաչատրյանին, ճանաչել սնանկ, արդյունքում դատարանը, ուսումնասիրելով դիմումը և գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները գտել է, որ դիմումը ենթակա է բավարարման:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here