ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է լրագրող Տիրայր Մուրադյանի և մեղադրող դատախազ Արմեն Շահբազյանի վերաքննիչ բողոքները։

Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 11-ի սահմաններում, երբ մի շարք քաղաքացիներ Երևան-Աևան ավտոճանապարհին իրականացրել են բողոքի զանգվածային ակցիաներ, որի ընթացքում փակել են նաև հիշյալ ավտոճանապարհի երթևեկելի հատվածը՝ իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս Կոտայքի նախկին ոստիկանապետ Արսեն Արզումանյանի կողմից բռմության է ենթարկվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանը։

Արսեն Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտել է Երևան-Սևան ավտոճանապարհի «Առինջ Մոլլ» տոնավաճառ տանող խաչմերուկում քաղաքացիների կողմից իրականացված հավաքի ընթացքը լուսաբանող, զանգվածային լրատվության միջոց հանդիսացող «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը։

Հիշեցնենք, այս տարվա փետրվարին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ Արսեն Արզումանյանի նկատմամբ կայացրել էր արդարացման դատավճիռ:

Ինչպես Ա1+-ի հետ զրույցում նշել է Տիրայր Մուրադյանն ասաց, որ դատարանի աշխատակազմից տեղեկացել է, որ իրենց վերաքննիչ բողոքները բավարարվել են:

«Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի ապօրինի որոշումը, որը գնահատում եմ դրական: Արդարությունը վերականգնվեց»,- ասաց Տիրայր Մուրադյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։


Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest