Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, Մարտի 1-ի գործով սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանին երկու ամիս ժամկետով կալանավորելու վերաբերյալ որոշում կայացրեց:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը՝ նշելով նաև, որ դատարանն իրավաչափ է ճանաչել Պետրոսյանի ձերբակալման որոշումը:

Պետրոսյանի ձերբակալման դեմ բողոքի և խափանման միջոցի գործով խորհրդակցական սենյակ էր հեռացել ժամեր առաջ:

Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ըստ մեղադրանքի՝ 2008 թվականի Մարտի իրադարձությունների ժամանակ նա սպանել է Զաքար Հովհաննիսյանին:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest