Մարտիմեկյան ծանր հետքերը

0
382

Օրերս լրացավ Ռաջու Պետրոսյանի 42 ամյակը։ Մարալիկ քաղաքի բազմահարկ շենքերից մեկում ապրող Ռաջուի երազանքը իր ծննդյան օրը 2 մանկահասակ երեխաների և կնոջ հետ ինչ-որ տեղ գնալն է, բայց ծնկահոդերի հիվանդության պատճառով Ռաջուն տեղաշարժվում է անվասայլակով։

2008 թվականի մարտիմեկյան  դեպքերը ծանր հետք թողեցին նաև Ռաջու Պետրոսյանի վրա, ով այդ օրերին մասնակցում էր Երևանում տեղի ունեցող ցույցերին։

Ոստիկանների կողմից խոշտանգումների, ծեծի ու բռնության ենթարկվելուց հետո Ռաջու Պետրոսյանին դատապարտում են 2,5 տարվա ազատազրկման, այնուհետև 10 ամիս հետո  նա համաներմամբ ազատ է արձակվում։

Հենց ազատ արձակվելուց հետո էլ սկսվում են Ռաջուի առողջական խնդիրները, ինչի արդյունքում նա ի վերջո առաջին կարգի հաշմանդամություն է ձեռք բերում և գամվում անվասայլակին։

Հիմա Ռաջու Պետրոսյանը օգնության կարիք ունի, քանի որ ոտքի կանգնելու համար անհրաժեշտ է 600․000 դրամ արժողությամբ վիրահատական միջամտություն կատարել, այնուհետև պրոթեզներ գնել, որոնք արժեն 6․000 ԱՄՆ դոլար։

Առողջապահության նախարարությունը հավաստիացրել է, որ վիրահատությունը կկատարվի անվճար, այնպես որ պետք է միայն գնել պրոթեզները։ Ռաջուի ընտանիքը ի վիճակի չէ ինքնուրույն անել այդ ամենը և դրա համար էլ դիմում է մարդկանց օգնությանը։

Ռաջուն նաև հույս ունի, որ մարտի 1-ի գործով տուժողների հայցը ՄԻԵԴ իրենց օգտին լուծում կստանա և այդ փոխհատուցմամբ կկարողանա վիրահատվել և պրոթեզներ գնել։

Մանրամասները՝ տեսանյութում․

ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐՈՎ՝ քարտի հաշվի համալրում՝ Ակբա֊Կրեդիտ Ագրիկոլ բանկ հաշվեհամարներ՝ 6776780000428298

Ակբա֊Կրեդիտ Ագրիկոլ բանկ 9051340400082102

ՎՏԲ բանկ 5362340003737914 ԻԴՐԱՄ ID 166589991 ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ նաև ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ ՀԱՇՎԵՀԱՄԱՐՆԵՐ՝ 
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ 220361879251000 ( AMD RUB USD EUR ) 
Արքա քարդ 220361874732000 AMD

ՎՏԲ բանկ 16003008733400 AMD
ՎՏԲ բանկ 16003008733401 USD

ՎՏԲ բանկ 16003008733402 EUR

ՎՏԲ բանկ 16003008733403 RUB

Հեռախոս. 098 281 707, 077 010 678 

Ռաֆ Ենգիբարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here