Մեր կայքում հրապարակված «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ-ն հրապարակել է աշխատակցի նամակագրությունը և ապօրինի ազատել աշխատանքից» հոդվածից հետո Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի Եսթեր Աբրահամյանը մեզ է դիմել հերքման պահանջով։

Հերքման պահնջի մասը ստորև՝

««Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրենի ժ/պ (այսուհետ՝ Տնօրեն) Եսթեր Աբրահամյանը չի հրապարակել աշխատողի նամակագրությունը, աշխատողը՝ Տաթևիկ համբարձումյանը չի ազատվել աշխատանքից ապօրինաբար, այլ՝ ՀՀ օրենսդրության դրույթների պահպանմամբ։ ՊՈԱԿ-ի աշխատող Տաթևիկ Համբարձումյանը չի ենթարկվել որևէ հալածնքի կամ ճնշումների և/կամ սպառնալիքների, վիրավորական խոսքեր իր հասցեին չենյ հնչեցվել։ Տնօրենի և նախկին տնօրենի միջև բարեկամական կապ առկա չէ»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest