«Ցանկանում եմ Ձեզ հետ քննարկել 42 նախկին մահապարտներից 27 ողջ մնացածների խնդիրները». ցմահ դատապարտյալը դիմում է ՄԻՊ-ին

0
507

«Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը դիմում է հղել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

«Հարգարժան պարո՛ն Թաթոյան,

Դիմում եմ Ձեզ՝ խնդրելով անձամբ ընդունելիություն կատարել ինձ հետ «Արմավիր» ՔԿՀ-ում: Խիստ անհրաժեշտ է, որ այդ հանդիպումը կատարվի անձամբ Ձեր կողմից:

Ցանկանում եմ Ձեզ հետ քննարկել 42 նախկին մահապարտներից 27 ողջ մնացածների խնդիրների մասին, որոնց անունից Ձեզ եմ հղում այս դիմումը:

Արդարև, այսօրվա դրությամբ տարբեր իրավաբանների ու մասնագետների կարծիքով այդ սպանդը կասեցնելու համար գոյություն ունի միայն մեկ միջոց՝ խնդրելով ՀՀ սահմանադրական դատարանում Ձեր անհատական միջամտությունը:

2003 թվականից մինչև 2006 թիվը ԵԽ մարդու իրավունքների եվրոպական կոմիսար պարոն Համմերբերգի ջանքերով, Եվրոխորհուրդը սույն խնդրի անհապաղ լուծումը ներգրավում է ՀՀ-ից իր հաջորդական պահանջների կամ հանձնարարումների շարքում: Դժբախտաբար, 2006 թվականի օգոստոսից հետո, երբ իբր տեղի ունեցավ «նախկին մահապարտների գործերի ահնատական վերանայում» և երբ տարբեր քրեակատարողական հնարքների շնորհիվ արդեն կասեցվել էին 42-ի բողոքի ակցիաները, ԵԽ-ն դադարեց զբաղվել սույն խնդրով:

Բացի պարոն Համմերբերգի կողմից առաջ քաշված մտահոգություններից, առկա էին նաև իրավական այլ պատճառներ, որոնք թույլ չէին տալիս պարոն Քոչարյանին մահապարտների նկատմամբ ցմահ ազատազրկում պատժի նշանակումը: Դրանցից ամենաէականն էր նույն թվի ապրիլ ամսին «Քրեական օրենսգիրքը կիրառության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքում ներգրավված այն հոդվածը, որը հստակ կերպով արգելում էր նման բանը:

Անհրաժեշտության դեպքում, հանուն Ձեր միջամտության, ազատազրկման միջոցով մահապատժի դատապարտված 27 դատապարտյալներն էլ ավելի հանգամանալից կերպով կդիմենք Ձեզ:

Անհամբեր սպասելով մեր հանդիպմանը

հարգանքով՝ Ստեփան Գրիգորյան»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here