«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն և վերջիններիս հասարակություն ներառման խնդիրները»․ հանրային քննարկում

0
317

«Հաշմանդամություն ունեցող անձանց շատ դեպքերում ընկալում են, որպես  իրավիճակի կամ կարգավճակի զոհ, ով կարեկցանքի կարիք ունի, օգնության կարիք ունեն, այդ մարդիկ միշտ աղքատ են և բարեգործություն ունեն»,-այս մասին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպաություն և վերջիններիս հասարակություն ներառման խնդիրները» թեմայով հանրային քննարկման ժամանաս ասաց Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանը, ներկայացնելով հաշմանդամություն ուեցող անձանց իրավունքների վերաբերյալ միջազգային փաստաթղթերը։

Ըստ Անուշ Ասլանյանի՝ մարդիկ մտածում են, որ հաշմանդամություն ունեցող անձիք կիշտ բուժման կարիք ունեն․ այսինքն դիտարկում են, որ խնդիրը տվյալ հաշմանդամություն ունեցող անձի խնդիրն է, այլ ոչ թե հասարակության և պետության։

«Սոցիալական մոդելը դիտարկում է, որ հաշմանդամություն ունեցող անձին դիտարկում են, որպես իրավունք կրող՝ մարդ ով, որ իրավունք ունի կրթության, աշխատանքի, մշակութային կյանք վարելու և այլն»,-մանրամասնեց բանախոսը։

Պետությունը պետք է կարողանա ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց անկախության, սոցիալական ինտեգրման և հասարակական կյանքում մասնակցության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով, անկախ տարիքից, նրանց հաշմանդամության առաջացման պատճառներից և բնույթից կողմերը պարտավոր են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ընդհանուր ծրագրերի շրջանակում հաշմանդամություն ունեցող անձանց կրթության և մասնագիտական ուսմամբ ապահովելու նպատակով։

«Պետք է նպաստել նրանց աշխատանքի տեղավորմանը բոլոր միջոցներով, որոնք ուղղված կլինեն խրախուսելու գործատուներին վարձելու և աշխատեցնելու, հաշմանդամներին աշխատանքային սովորական միջավայրում և հարամանեցնելու աշխատանքային պայմանները վերոնշյալ անձանց համար հարամարեցնելու ՝ մշակել կամ ստեղծել պաշտպանված աշխատանքային պայմաններ»,- ասաց Անուշ Ասլանյանը, հավելելով, որ հնարավոր է առանձին դեպքերում նման միջոցառումների համար կարելի է դիմել մասնագիտացված կամ օժանդակող ծառայությունների օգնությանը։

Երևույթները ընկալում ենք իրենց տրված անունների միջոցով, ու դրա համար պետք է կարևորել, թե ինչպես ենք մենք խոսում հաշմանդամությւոն ունեցող անձանց հետ․

«Շատերը վրդովվում են, թե ինչո՞ւ երկարացնել ու ասել հաշմանդամություն ունեցող և ոչ պարզապես հաշմանդամ։ Պետք է հասկանալ, որ խոսքը ձևավորում է մեր պատկերացումը  մարդու մասին, և այն թե ինչպես մենք կանվանենք մարդուն կնկարագրի վերջինիս էությունը։ Ես հաշմանդամ չեմ՝ ես մարդ եմ, որ մյուս արժանիքների ու թերությունների կողքին ունի նաև  հաշմանդամություն»,-նշեց «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ նախագահը, հավելելով, որ հենց այս նույն տրամաբանությամբ էլ կույր մարդիկ տեսողական, հոգեկանները՝ հոգեբանական խնդիրներ ունեցող անձիք են։

«Լռության Ձայն» ՀԿ նախագահ Արտաշես Հովհաննիսյանն անդրադառձավ լսողության խնդիրներ ունեցող անձանց հետ հաղորդակցվելու տարբերակներին, ինչպես նաև տեխնոլոգիական լուծումներին։

Լսողական խնդիրներ ուենցող անձիք օգտվում են լսողական սարքից, ինչպես նաև տեսաթագմանչական խառայությունից, ինչպես նաև կոխլեար իմպլանտ (վիրահատական եղանակով լսողական սարքի տեղադրումը)․

 «Դեմքով պետք է շրջվեք դեպի լսողական խնդիր ունեցող անձը, որպեսզի նա կարողանա տեսնել և հասկանալ ձեզ շուրթերի շարժումներից։ Պետք է չխոսել արագ, այլ շուրթերի սովորական շարժումներով, դեմքի արտահայտչականությամբ և ժեստերով։ Պետք է պահպանել ձայնի ցածրությունը, քանի, որ լսողական սարքը կրողին անհանգստացնում է, երբ շատ բարձր ձայնով ենք խոսում»,- մանրամասնեց  Արտաշես Հովհաննիսյանը։

          Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության դատական պրակտիկայի մասին ներկայացրեց  «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը։

         Հիշեցնենք, որ հանրային քննարկումը կազմակերպել էր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ, կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում,  «Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիա»-ի կողմից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here