Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների սևազգեստ մայրերը Ազգային ժողովի ընդունարանում  են: Վերջիններս պնդմամբ՝ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հրաժարվում է ընդունել իրենց․

Վերջիններս նշում նեն, որ ապրիլի 25-ին դիմում են գրել ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին, պատասխան չեն ստացել։ Հետագայում Նաիրա Զոհրաբյանի օգնականը զանգահարել է ծնողներից մեկի և ասել․

«Ձեր խնդիրը մեզ հետ չի, բա ո՞ւմ հետ է»,-նշեց մայրերից մեկը։

Այսօրվա համար ընդունելություն էր նշանակվել՝ ժամը 11-ին, սկայան սևազգեստ մայրերին տեղեկացրել են , որ Նաիրա Զոհրաբյանը երբեք չի իջնում ընդունարան՝ նրան փոխարեն իր օգնականն է գալիս․

«Մենք պահանջում ենք, որ Նաիրա Զոհրաբյանը մեզ ընդունի։ Նա
ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է չէ՞, մեր իրավունքներն էլ են ոտնահաել, մեր երեխաների իրավունքներն էլ են ոտնահարել։ Ինքը չի բարեհաճում նույնիսկ մեզ ընդունել»,-իրենց վրոդովունքը հայտնեցին սևազգեստ մայրերը։

«Եթե այսօր զբաղված էր թող ուրիշ օր հանդիպում նշանակեր, կամ գոնե ուրիշ ժամի նշականեր։ Մեզ պետք է ինքն ընդունի, այլ ոչ թե իր օգնականը»,-ասաց ծնողներից մեկը, հարցադրում անելով․ «Քոչարյան Անդրանիկը կիջնի, ինքն ո՞վ դարձավ, որ չի ուզում իջնի»։

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ մայիսի 23-ին նիստ է գումարել:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest