Քաղաքացիները արգելափակել են ՍԴ, ԲԴԽ եւ մի շարք դատարանների մուտքերը

0
84

«Վաղը ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,- գրել է Փաշինյանը ֆեյբուքյան իր էջում:

Եվ ահա առավոտից Հայաստանի Հանրապետությունում սկսվել է դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու գործընթացը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մայիսի 19-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակմամբ քաղաքացիներին այսպիսի քայլ անելու կոչ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Քաղաքացիներն արդեն արգելափակել են Բարձրագույն դատական խորհրդի շենքի մուտքը, Սահմանադրական դատարանի շենքի մուտքը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի և Ավանի նստավայրի շենքերի մուտքերը:

Դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու գործընթացին մասնակցում են նաև Երևանի ավագանու անդամներ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ: Դատարաններն արգելափակելու գործընթացին միացել է նաև Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները կասեցված են) Դավիթ Սանասարյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here