«Ոստիկանության իրականացրած գործընթացը որևէ առնչություն չի ունեցել Վիտալի Բալասանյանի անձի հետ». Ոստիկանություն

0
696
Վիտալի Բալասանյան

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա: Ավտոմեքենայի մեջ է գտնվել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այս գործընթացը իսկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ և որ նրա անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել»:

Հիշեցնենք, որ Ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են Երևան եկող՝ ԱՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի ավտոմեքենան ապօրինի զենք լինելու կասկածով:

«Ոստիկանները ասել են, որ ինֆորմացիա ունենք, որ ապօրինի զենք ու զինամթերք կա, սպասում ենք համապատասխան գրությանը, ովքեր են հանձնել ինչի համար, որ խուզարկեն»,- նշել էր Վիտալի Բալասանյանը:

Ոստիկանները փորձել էին բանակցել Բալասանյանի հետ, որ վերջինս թույլ տա զննել մեքենան, սակայն նա չի համաձայնվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here