Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց. նրա խափանման միջոցը փոխվեց

0
362
Ռոբերտ Քոչարյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխվեց. նա ազատ արձակվեց։

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել Արցախի նախկին և ներկայիս նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։ Նրանք եկել էին դատարան՝ անձամբ հաստատելու իրենց երաշխավորությունը։

Ի դեպ, նկատենք, որ այսօր Լևոն Քոչարյանից բացի, նաև դատարան էր ներկայացել ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։

Այս պահին դատարանի շենքի դիմաց շատ լարված իրավիճակ է։ Ոստիկանությունը նոր ուժեր է բերում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի մոտ: Նախորդ օրերի համեմատ այսօր դատարանի շենքի մոտ ավելացել է թե՛ ի պաշտպանություն Քոչարյանի և թե՛ նրա դեմ ակցիաների մասնակիցների թիվը: Լարվածությունը պարբերաբար աճում է:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here