Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում քիչ առաջ անձնական երաշխավորությամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու իրենց առաջարկը հաստատեցին Արցախի նախկին և ներկայիս նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։

Նրանք մտնելով դատական նիստերի դահլիճ, առաջնահերթ ողջագուրվեցին Ռոբերտ Քոչարյանի հետ, ապա ձեռքսեղմումով բարեւեցին դատախազներին և պաշտպաններին։

Քոչարյանի պաշտպանները ավելի վաղ Արցախի ներկա և նախկին նախագահների երաշխավորագրերը արդեն ներկայացրել էին դատարանին, սակայն դատավոր Դավիթ Գրիգորյանը տեղեկացրել էր՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը պետք է անձամբ ներկայանան դատարան, իրենց մոտեցումը վերահաստատեն, որից հետո դատարանը կլսի մյուս կողմի կարծիքը և կքննարկի միջնորդությունը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest