«Կալանքի համար՝ դատարանին բավական է միայն ուսումնասիրել ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրված գաղտնի հրամանը»

0
683
Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով դատավոր Դավիթ Գրիգորյանը մեղադրող դատախազին Պետրոս Պետրոսյանին և խնդրեց պարզաբանել, թե Ռոբերտ Քոչարյանի փախուստի ռիկսը ո՞րն է:

Դատավորը մեջբերեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների այն տեսակետը, որ վերջինս գտնվել է ազատության մեջ և չի խուսափել նախաքննական մարմին ներկայանալուց, ինչպես նաև չի խոչնդոտել գործի քննությանը: 

«Մեղադրանքի կողմի ապացույցների և հարցաքննված անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործելու ռիսկը բավականին բարձր է։ Համարում եմ, որ այս փուլում, բացի կալանավորումը, այլ խափանման միջոց ի զորու չէ չեզոքացնելու այլ անձանց նկատմամբ անօրինական ազդեցության ռիսկը»,-նշեց դատախազը։

Ըստ Պետրոս Պետրոսյանի՝ դատարանին բավարար է ուսումնասիրել քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության արխիվից առգրավված 2008 թվականի փետրվարի 23-ին Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրված համապատասխան գաղտնի հրամանը, որպես վկաներ հարցաքննված մի շարք անձանց՝ Արշակ Կարապետյանի, Վարդան Հարությունյանի, Վալերի և Վիկտոր Պողոսյանների և մի շարք այլ անձանց հարցաքննության արձանագրությունները:

Դատախազը նկատեց՝ դատարանը կարող է ուսումնասիրել նախագահի կողմից 2008 թվականի հրավիրավիրված խորհրդակցությանը մասնակցած անձանց հարցաքննության արձանագրությունները, որոնք ևս հիմնավորում են առաջադրված մեղադրանքի հետ մեղադրյալի առնչությունը:

Նա նաև վկայակոչեց 2008 թվականի Քոչարյանի հեռուստատեսային նյութի տեսագրությունը, լազերային սկավառակները՝ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զրահատեխնիկայի վերաբերյալ, ՀՀ ազգային արխիվից ստացած արտակարգ դրություն հայտարելու մասին 2008 թվականի մարտի 1-ի հրամանագիրը:

Ընդմիջումից հետո պաշտպանական կողմը ներկայացրեց Արցախի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ։
Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանն իր հերթին պաշտպանական կողմին ասաց, որ եթե ցանկանում են, որ անձնական երաշխավորությունը քննվի, որպես այլընտրանքային խափանման միջոց, ապա պետք է վերջիններիս ներկայությունն ապահովել նիստերի դահլիճում։

Պաշտպանական կողմը դատարանին առաջարկեց, որ նիստը շարունակվի և նրանք կապ կհաստատեն նախագահների հետ՝ կփորձեն լուծել դատարան ներկայանալու հարցը։

Այժմ նիստը շարունակվում է և պաշտպանները շարունակում են իրենց դիրքորոշումը հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի փոփոխման վերաբերյալ։ Պաշտպաններից Հայկ Ալումյանն անդրադարձավ մեղադրանքի մեջ նշված այն մասին, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանը ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանի դատավորների վրա.

«Միջնորդում եմ դատարան հրավիրել և հարցաքննել այն ժամանակ ՍԴ դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, Հրանտ Նազարյանին, Վալերի Պողոսյանին»,- հայտարարեց փաստաբան Հայկ Ալումյանը, ինչին ի պատասխան մեղադրող դատախազն առարկեց միջնորդության դեմ, մանրամասնելով, որ դատավարության այս փուլում չի կարող անձ հարցաքննվել։

«Ես սա ուղղակի դիտում եմ որպես գիտակցված, մտածված, կողմնակալ մոտեցում ամբողջ քննության ընթացքում, եւ քանի որ գործին ծանոթ եմ, կասեմ, որ ամբողջ գործի էությունը, գործի վարույթն իրականացվել է հենց այս ճանապարհով: Նույնիսկ մարդիկ հարցաքննվում են, երբ որ տեսնում են իրենց ուզած պատասխանը չկա, շատ կարճ են կապում, ուղղակի հաջող հարցեր չեն տալիս, չեն շարունակում, սա է գործի էությունը: Ես գտնում եմ, որ այդ մարդիկ պետք է գան և այստեղ հարցաքննվեն»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

Դատավորը լսելով կողմերին, սակայն այնուամենայնիվ մերժեց միջնորդությունը, միաժամանակ նշելով, որ քննության այլ փուլում կարող է անդրադառնալ այս միջնորդությանը:

Դատական նիստը հետաձգվեց աշխատանքային ժամվա ավարտվան հիմքով, կշարունակվի վաղը՝ մայիսի 15_ին, որի ժամանակ փաստաբան Հայկ Ալումյանը կշարունակի կներկայացնի խափանման միջոց կալանավորման հիմքերի փոփոխմանը։

Նկատենք, որ նիստի ավարտից հետո տևական ժամանակ Քոչարյանը չէր լքում նիստերի դահլիճը և շարունակում էր զրուցել պաշտպանների հետ: Համեմատության համար նշենք, որ այլ գործերով դատական նիստերին ժամանակ՝ նիստի ավարտից անմիջապես հետո, ուղեկցող գումարտակի ոստիկանները մոտենում էին ամբաստանյալներին և առանց այլևայլության տանում էին դահլիճից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here