Արցախի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, այսօր՝ մայիսի 4-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորված 21 ամյա Ագանիկ Զորոգլյանը քիչ առաջ վիրահատվել է եւ տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Զինծառայողը վիրավորումը ստացել է գլխի շրջանում

21-ամյա զինծառայողը նախորդ տարի Ռուսաստանի Դաշնությունից էր եկել՝ կամավոր բանակ զորակոչվելու համար: Ներկայումս նրա ընտանիքն ապրում է ՌԴ-ում: Ողջիում տատն ու պապն են ապրում: Նա բանակ է զորակոչվել 2018-ի հունվարին։

Ավելի վաղ Արցախի ՊԲ-ից հայտնել են, որ այսօր՝ մայիս 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest